Հայերեն

Իլհամ Ալիև. «Դա ոչ թե օտարները այլ մեր հացը ուտողներնեն արել»

18.10.2014 | 11:23

Ilham-Aliyev-070411-1Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար միակ հնարավոր ճանապարհն է,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 
«Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի իրագործմամբ։ Ավելի քան 20 տարի առաջ ընդունված այդ բանաձևերը ցավոք չեն իրագործվում։ Դրանց մեջ հստակորեն ասված է, որ հայկական օկուպացիոն ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքներից»,- ասել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Դուշանբեում երկկողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

 
Ի. Ալիևը երախտագիտություն է հայտնել Տաջիկստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ընտրվելու ժամանակ Ադրբեջանի թեկնածությանը աջակցելու համար։
«Մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Տարածաշրջանում, որը այնքան էլ հեռու չէ մեզնից ՝ իրավիճակը իհարկե մեզ մտահոգում է։ Մենք պետք է առաջադեմ ուժերի ձգտումների միավորենք նրա համար, որպեսզի ապահովվենք տարածաշրջանում անվտանգությունը»,- նշել է Ի. Ալիևը։

 
Նրա խոսքով՝, Տաջիկստանում և Ադրբեջանում կա զարգացման դինամիկա, ապահովվել է կայունությունը, լուծվում են տնտեսական և սոցիալական հարցերը, դրա համար էլ այս երկրներում չկան անվտանգության ներքին սպառնալիքներ։
«Մեզ անհանգստացնող ամեն ինչ գտնվում է մեր սահմաններից դուրս, դրա համար էլ մեր սահմանների ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մեջ մեր ավանդը՝ այն հարցեր են, որոնք մենք ակտիվորեն քննարկում ենք»,- հայտարարել է Ի. Ալիևը։

 
Վերջում Ի. Ալիևը Է. Ռահմոնին հրավիրել է այցելել Ադրբեջան։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

18.10.2014 11:23

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*