Հայերեն

Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան հակամարտությունը մեծ վտանգի աղբյուր է»

23.01.2015 | 12:05

president_aliyev_merkel_konfrans_210115_03

Հունվարի 21-ին Բեռլինում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամլո ասուլիսը։

 

 

 

Նախ կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

 
Կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը.
«Ես ուրախ եմ, որ ադրբեջանական պետության ղեկավար Իլհամ Ալիևը կրկին գտնվում է Բեռլինում։ Մեր վերջին հանդիպումը կայացել է 5 տարի առաջ։ Եթե հաշվի առնել, որ Ադրբեջանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, ապա այդ երկիրը մեզ համար հանդիսանում է գործընկեր, որի նշանակությունը աճում է։ Ադրբեջանը տիրապետում է մեծ ներուժի, հիմնականում այնպիսի պաշարներով, ինչպիսին են նավթն ու գազը։

 

 

 

Կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է մեծ ավանդ ներդնել ինչպես Եվրոպայի, այնպես էլ եվրոպական մյուս երկրների էներգետիկայի դիվերսիֆիկացման մեջ։ Այդ առումով մենք աջակցում ենք «Հարավային գազային միջանցք» նախագծին։
Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը.
«Շատ շնորհակալություն տիկին կանցլեր։ Նախ և առաջ շնորհակալություն Գերմանիա այց կատարելու հրավերի համար։ Շատ ուրախ եմ կրկին անգամ Ձեր երկրում գտնվելու համար։

 
Դուք ինչպես նշեցիք՝ մեր երկկողմ կապերի օրակարգը շատ ընդարձակ է՝ ընդգրկում է տարբեր ոլորտներ և այսօր մենք այդ հարցերը քննարկեցինք շատ բաց ու անկեղծ ձևով։

 
Մեր քաղաքական կապերը հաջողությամբ զարգանում են։ Վստահ եմ, որ իմ այցը նոր խթան կտա մեր քաղաքական կապերի զարգացմանը։ Քաղաքական կապերը դրական ազդեցություն են գործում նաև մնացած բոլոր ոլորտների վրա, իհարկե տնտեսական համագործակցությունը այսօր նույնպես գտնվում է օրակարգում։ Ադրբեջանում աշխատում են բազմաթիվ գերմանական ընկերություններ։ Մենք աջակցում ենք նրանց գործունեությանը։ Համարում եմ, որ ապագայում գերմանական ընկերությունները որպես ներդնողներ կարող են էլ ավելի մեծ աշխատանք իրագործել Ադրբեջանում։ Եթե հաշվի առնել, որ ադրբեջանական տնտեսությունը դինամիկ զարգանում է, իրագործվում են բազմաթիվ ենթակառույցային նախագծեր, ապա իհարկե Ադրբեջանում գերմանական ընկերությունների հաջող գործունեությունը կշարունակվի։

 
Ինչպես նշեց տիկին կանցլերը՝ այսօր մենք միևնույն ժամանակ անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Առաջին հերթին մեզ համար առաջնահերթային հարց հանդիսացող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Այդ հակամարտությունը հանդիսանում է մեծ սպառնալիքի աղբյուր, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի համաշխարհային հանրության կողմից ճանաչված տարածքները շատ տարիների ընթացքում օկուպացվել են Հայաստանի զինված ուժերի կողմից։ Մեր հողերի 20 տոկոսը գտնվում է օկուպացիայի տակ։ Այդ օկուպացիայից տանջվում են մեկ միլիոն ադբեջանցիներ, որոնք հայտնվեցին փախստականների և հարկադիր վերաբնակների կարգավիճակում։ Միջազգային կազմակերպությունները, ամենից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշումներ են ընդունել հակամարտության կարգավորման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունվել է չորս բանաձև։ Այդ բանաձևերում արտահայտվել է զավթված հողերից Հայաստանի զինված ուժերի անվերապահ դուրս բերման մասին պահանջը։

 

 

 

Ցավոք Հայաստանը անտեսում է դա և ուղղակի փորձում է ստատուս-քվոն պահապանել այնպես, ինչպես կա։ Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, պետք է լինի միասնական մոտեցում, ինչպես նաև մնացած բոլոր հակամարտությունների նկատմամբ։

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

23.01.2015 12:05

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*