Հայերեն

Ինձ տենց էր ձեռ տալի` տենց արի

05.01.2013 | 15:50

1357386645_c6ecc5c6-3ec3-4c3d-aa88-b5c5fa9d67f8_mw1024_sԺուլիան ապրում է Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում` ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ: Ինքն ու ամուսինը հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ժուլիայի հետ մեր զրույցը նախորդ եւ սպասվող նախագահական ընտրությունների մասին է:

– Ժուլիա, հետեւու՞մ եք նորություններին:
– Դե հա՛:

– Ինչ որ կատարվում է, ո՞նց կգնահատեք.ըստ ձեզ` լա՞վ է, թե չէ:
– Ինչ իմանամ, սաղ վատ ա, լավ բան չկա: Լավ մարդիկ ոչ մի տեղ էլ չկան: Մենք էլ էինք ասում` հնարավոր ա լավ կլինի, բայց դե տարին տարվա վրա ավելի հետ ենք գնում, բայց դե ապրում ենք էլի:

– Ըստ ձեզ` առաջադրման ժամկետի ավարտից հետո ովքե՞ր կլինենթեկնածուներն այս նախագահական ընտրություններում:
– Լեւոնն ա, Ծառուկյանն ա, Սերժի ու Քոչարյանի անուններն եմ լսել:

– Ձեր թվարկածներից ու՞մ եք նախընտրում:
– Դե, Սերժը ոչ մի բան ցույց չտվավ, Քոչարյանին ես ավելի, իրա վախտ ավելի լավ էր: Հիմա չգիտեմ, բայց եթե Ռ. Քոչարյանը դնի` կուզենայի իրան ընտրեի: Կոնկրետ էս պահին չեմ կողմնորոշվել, թե ում եմ ընտրելու. տեսնենք էլի, եթե իմանայի` ով ա ըլնելու, էն ժամանակ էլ կողմնորոշված կլինեմ:

– Ինչու՞ կուզեիք իրեն ընտրել:
– էն ժամանակ շատ լավ էր, էժան էր, էն ժամանակ պեսոկը որ 200 դրամով էի առնում, հիմի 500-ով ա:

– Միայն դրա համա՞ր:
– Դե գիտեք ինչ. իմ ղեկավարը ոնց անում ա, էն ձեւ էլ ըլնում ա: Ես չգիտեմ էլի, որ էս ձեւ եմ անում` ճիշտ եմ անում, թե չէ. ամեն ինչն էլ վերեւից ա գալի: Հենա թող ժողովուրդը ոնց ուզում ա` ընենց էլ ապրի:

– Նախորդ ընտրությունների ժամանակ թեկնածուները շա՞տ էին գալիս ձեր գյուղ:
– Դե հա, եթե իրանք էլ չէին գալիս, մարդ էին ուղարկում, ասում էին` ում ոնց պետք ա ընտրեք, բայց դե մենք էլի մեր ուզածով անում էինք էլի: Գալիս են գյուղամեջը, ժողովի նման բան են կազմակերպում :

– Դուք գնու՞մ էիք այդ ժողովներին:
– Հա, բա դե գյուղացի ենք, գնում ենք, լսում ենք, եթե որեւէ բան ասելու ունենում ենք` ասում ենք էլի:

– Ձեր գյուղ եկած թեկնածուներից որեւէ մեկին կարո՞ղ եք նշել, որ կատարել է իրտված խոստումը:
– Չէ հա, սկի չենք տեսել էսքան ժամանակ: Մեր ասածները, մեր լսածները, որ չեն կատարում` ում ա պետք:

– Նախորդ նախագահական ընտրություններին ու՞մ եք ընտրել, եթե գաղտնիք չէ.կարող եք նաեւ չպատասխանել:
– Չէ, խի ա գաղտնիք՝ Սերժին. որ սաղ ժողովուրդը իրան էր ընտրում, մենք էլ ընտրեցինք էլի:

– Ինչու՞:
– Դե սաղ իրան էին ընտրում, էլ խի՞ ես վատամարդ ըլնեմ, դրա համար էլ ընտրում եմ. ժողովրդի կարծիքն էլ կապ ունի, գյուղում ինչ են ասելու, ոնց են ասելու: Դե եսիմ, ասում էին` լավ կըլի էլի, ընենց բաներ խոստացավ, որ ասինք` լավ կլնի էլի, էն էլ, բացի թանկացումից, ոչ մի բան չենք տեսել, մենակ թանկացումներ օրեկան: Սերժը ընենց չի անում, որ մարդ իրան ընտրի: Գոնե ասածներն իրականացնեն մի որոշ չափով, հիմա ոչ մի ասածին էլ չենք էլ հավատում, մի հատ բուժկետ էր, որ մեր գյուղին շատ անհրաժեշտ ա, էդ էլ չարին. էլ չենք էլ հավատում:

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Ալեքսանի հետ մեր զրույցն էլ ընթացավ այսպես.

– Ալեքսան, ի՞նչ եք կարծում` ովքեր կլինեն թեկնածուները:
– Եսիմ, չեմ կարա ասեմ, դե գործող նախագահը, խոսակցություններ կան, որ Բարգավաճն էլ ա դնելու, Ժառանգությունն էլ ա դնելու:

– Դուք ու՞մ եք համակրում:
– Ոչ մեկին էլ չեմ վստահում, սաղ խաբե` թողե գնացել են, էսքան տարի ոչ մեկ գյուղ չի մտել` տենա ինչ վիճակ ա, մեր գյուղի համար ոչ մի բան էլ չեն արել: Թեկնածուները միշտ էլ եկել են, սաղ խաբե` թողել գնացել են: Չեմ կարա ասեմ, նաղդի սաղն էլ նույնն են, էսքան բան: Եթե ոչ մեկին չհավատամ, ոչ մեկին չեմ ընտրի, անվավեր կլինի: Ես Բարգավաճ Հայաստան կուսակցությունից եմ, մենակ իմ կուսակցությանն եմ հավատում առայժմս ու վերջ:

– Նախորդ ընտրություններին ու՞մ եք ընտրել:
– Հանրապետականին եմ ընտրել:

– Ինչու՞:
– Էն ժամանակ ինձ տենց էր ձեռ տալի` տենց արի: Ձեռ էր տալի էդ մարդուն ընտրել, էդ մարդուն եմ ընտրել:

– Եւ արդյունքում «ձեռք տվե՞ց»:
– Դե հիմա մեկ ա, ում էլ որ ընտրեինք` մեկ ա, սաղ էլ մեկ են:

– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նախագահական թեկնածուների մեջ գտնվիմեկըով կկարողանա փոխել ամեն ինչ դեպի լավը:
– Չեմ կարա ասեմ, եթե էդքան բան իմանայի, հիմա ինչ-որ տեղ նստած մի հատ բարձր աշխատանքի կլինեի: Ոչ մեկին էլ չեմ հավատում:

05.01.2013 15:50

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*