Հայերեն

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»

12.09.2013 | 15:47

1378986416_rrrrrrrrrrrՆման կարծիքին է Գերմանիայի խորհրդարանի իրավական կոմիտեի անդամ, ՔԴՄ/ՔՍՄ ֆրակցիայի երիտասարդական խմբի նախագահ, պատգամավոր Մարկո Վանդերվիցը։

Պատասխանելով Եվրոպայի ադրբեջանական կազմակերպության հարցադրմանը՝ նա նշել է, որ օդանավակայանի բացման շուրջ քննարկումները ցույց են տալիս, թե որքան արագ կարող է սրվել իրադրությունը երկու երկրների միջև։

«Վաղ թե ուշ մենք պետք է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների օգնությամբ հասնենք հակամարտության կարգավորմանը»,- ընդգծել է Վանդերվիցը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը միշտ հենվել է միջազգային իրավունքի վրա. «Դրա համար էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը առանց որևէ պայմանի՝ հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հարցում մեր գործունեության հիմնարար սկզբունքը»,- ասել է խորհրդարանականը։

Վանդերվիցի խոսքով, երկրի տարածքային ամբողջականության հարցը հանդիսանում է առաջնահերթային։

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաասն է։ Եթե Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեն զավթված տարածքներից և Ադրբեջանը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ապա հարկադիր վերաբնակները կկարողանան վերադառնալ իրենց հարազատ վայրերը»,- ընդգծել է նա՝ նշելով, որ խաղաղ բանակցություններում հարկադիր վերաբնակների վերադառնալու հարցը հանդիսանում է հիմնական հարց։

Այնուհետև Վանդերվիցը ուշադրություն է  հրավիրել այն հարցին, որ Գերմանիան և Ադրբեջանը երկար տարիների ընթացքում հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ «Նույն բանը կարելի է ասել նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի հետ կապեր հաստատած Եվրոպական Միության  մասին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Բաքվի հետ դրական հարաբերությունները խոսում են՝ Հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի հատուկ դիրքի մասին։

Պատգամավորը ընդգծել է նաև, որ Բեռլինը շահագրգռված է հակամարտող կողմերի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման մեջ։

«Դրա հետ մեկտեղ, անթուլատրելի են ցանկացած քայլերը, որոնք կարող են խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- եզրափակել է Վանդերվիցը։

12.09.2013 15:47

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*