Հայերեն

Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանից Խլելու Հայկական Ջանքերը և հայերի բնակեցումը Ղարաբաղում

11.03.2014 | 12:34

1394526584_qqqԿաֆար ՉԱԽՄԱԽԼԻ

 

Ռուսաստանի հովանո ներքո հայկական պետության ստեղծումը, ինչպես նաեւ Իրանի ու Թուրքիայի հայերի տեղավորումը  Ռուսաստանի գրաված տարածքներում՝ պատահականություն չէ: Ինչպես քարոզվում էր ռուս եւ հայ պատմական գրականության մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում դրված էր  ոչ միայն  առեւտրային կապերը, այլ առաջին հերթին արեւելքի մահմեդական երկրների, հատկապես Թուրքիայի, իսկ 18-րդ դարից սկսած նաեւ Ադրբեջանի դեմ  թշնամական հարաբերությունները:

 

Ուշադրություն դարձնենք 15-րդ դարի վերջերին անհայտ հեղինակի կողմից գրված «Ես թագուհուն տեսա» հայկական պոեմին: Այստեղ նկարագրվում է Ռուսաստանի կայսր Իվան երրորդի  Բյուզանդական թագուհի Սոֆիյա Փոլեոլոգի հետ հարսանիքը: Նա հրաժարվելով  Իվան երրորդի առաջարկած նվերներից, պահանջում է Ստանբուլի զավթումը:  Իսկ Ռուսաատանի կայսրը խոստանում է, որ  կազատի Երուսաղեմն ու կգնա մինչեւ Էջմիածին: Այստեղ հստակ երեւում է, որ պոեմի գլխավոր գաղափարը  համապատասխանում է «Մոսկվան՝ երրորդ Հռոմ» տեսությանը: (Մոսկվայի երրորդ Հռոմի վերածվելու մասին գաղափարը հանդես է եկել 1453 թվականին  Ստամբուլի կործանումից հետո: 16-րդ դարի սկզբում  Յելիզար վանքի աբեղա  Ֆիլոֆեյի կողմից  վերծվել է  տեսության, որի հիմքում դրված են  քրիստոնեական պետությունների Թուրքիայի դեմ դաշինքը, «Հռոմական երկրորդ պետություն համարվող  Բյուզանդիայի» իրավական  ժառանգի դերում Ռուսաստանի հանդես գալը  եւ այլն): Այս պոեմի  գաղափարը միայն պոեզիայից բխող ցանկություն չէ:  Այդ գաղափարի իրականացման համար աշխատանքներ կատարվեցին հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի հիմնավորման եւ ստեղծման ուղղությամբ:

 

Ռուսաստանի կողմից Կազանի (1552) եւ Հաշտարխանի (1556) զավթումից,  ռուս-թուրքական պատերազմներից հետո (1635-1639, 1711, 1768-1774, 1787-1791 եւ այլն) հայ-ռուսական հարաբերությունները ավելի ընդլայնվեցին, Ռուսաստանի մերձկասպայն տարածքները զավթելու ցանկությունը  այդ հարաբերությունները ավելի ամրացրին: Այս իրադարձությունների  ընթացքում  սկսվեց հայերի Ռուսաստան տեղափոխման եւ կայսրության տարածքներում հայկական  գաղութների ստեղծման  գործընթացը:

 

Այս գործում  մեծ դեր  խաղաց Պյոտր առաջինի հայ ժողովրդի մասին հրամանագիրը (1724 թվականի հոկտեմբերի 10), որի համաձայն, նախատեսվում էր Ռուսաստանի զավթած տարածքներում տարածքներ  տրամադրել հայերի բնակեցման համար: Պյոտր առաջինի այս քաղաքականությունը շարունակեցվեց նաեւ  հետագա մեկ դարի ընթացքում՝ նրա հետնորդների կողմից: 1804 -1813 թվականների ռուս-իրանական պատերազմում Ռուսաստանի  հաղթանակից եւ Ադրբեջանի մասնատման պատճառ դարձած  «Գյուլուստանի համաձայնագրի» ստորագրումից հետո, հայերի այս տարածքներ տեղափոխելու հարցը ավելի արդիականացվեց:  1826-1828  թվականների ռուս-իրանական պատերազմի  ընթացքում Իրավան քաղաքի զավթումից  հետո սկսվեց այս պլանի իրականացումը: Հայ կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պատրաստեց հայերի տեղափոխման մասին նախագիծ, որի պատրաստման գործում մեծ դեր  խաղաց նաեւ Ա. Ս. Գրիբոյեդովը:

 

Ներսեսը 1827 թվականի նոյեմբերին հայերի տեղափոխումը կազմակերպելու համար Պետերբուրգից հրավիրված եւ այդ պահին Թաբրիզում գտնվող Եղիազար Լազարյանին գրում էր. «Հայ ժողովրդի հավատարիմ պաշտպան պարոն Գրիբոյեդովից խնդրում եմ՝ չմոռանալ գերի քրիստոնյաների մասին, ընդունել նրանց  ռուսական մեծ դրոշի ներքո: Ես Իրանում ապրող բոլոր հայերի մասին խնդրել եմ պարոն Պասկեւիչից եւ հիմա խնդրում եմ պարոն Գրիբոյեդովից. Իվան Ֆյոդորովիչ Պասկեւիչին հիշեցրեք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ չմոռանա կետ մտցնել Իրանի իշխանության տակ գտնվող քաղաքներում եւ գյուղերում բնակվող հայերի Մեծ Ռուսաստանի հովանո ներքո Հայաստան տեղափոխելու մասին»:

 

1828 թվականի փետրվարի 10-ին ստորագրված «Թուրքմենչայ պայմանագրի» 15-րդ կետում նախատեսված էր հայերի տեղափոխումը Ռուսաստանի Կայսրության տարածք:

 

15-րդ կետից քաղվածք. «Այսօրվանից սկսած՝  Ադրբեջան կոչվող տարածքի բոլոր բնակիչներին թույլատրվում է իրենց ընտանիքի հետ միասին տեղափոխվել Ռուսաստանի տարածք, առանց մաքսավճարի կամ այլ վարկ մուծելու՝ իրեց  հետ տանել գույքը,  որի համար տրվում է 1 տարի ժամկետ: Իսկ անշարժ գույքի վաճառման համար՝ 5 տարի»: Հայերի տեղափոխումը  կազմակերպելու համար Նախչըվանում եւ Իրավանում ստեղծվեցին տեղափոխման կոմիտեներ: Այդ տարածքներ տեղափոխված հայերին մեծ արտոնություններ տրվեցին. Նրանք 6 տարի ժամկետով ազատվեցին բոլոր տեսակի հարկերից եւ  պարտավորություններից, Իրանից ստացված փոխհատուցման հաշվին՝ նրանց հատկացվեցին  դրամական  միջոցներ, եւ այլն:

 

Որոշ նախապատրաստման աշխատանքներից հետո՝ սկսվեց Իրանից հայերի տեղափոխումը, որոնց ընդհանուր թիվը կազմեց 40-50 հազար: Իսկ 1828-1929 թվականների ռուս-թուրքական պատերազմից  հետո Թուրքիայից Ռուսաստանի կայսրության տարածք տեղափոխվեցին եւս 90 հազար հայ: Դրանից հետո էլ շարունակվեց Իրանից, Թուրքիայից եւ արեւելյան մյուս երկրներից հայերի Ռուսաստանի կայսրություն տեղափոխման գործընթացը, որի հիմնական ուղղությունը հարավկովկասյան տարածաշրջանն էր:

 

Ն. Ի. Շավրովը 1911 թվականին գրում էր. «Ներկայումս, Հարավային Կովկասում բնակվող  1 միլիոն 300 հազար հայերից ավելի քան 1 միլիոնը տեղի բնակիչներ չեն. Նրանք վերաբնակեցվել են մեր կողմից»:

 

Հայերի Հարավային Կովկաս տեղափոխման ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձվում նրանց բնակեցման վայրերին:  Ա. Ս. Գրիբոյեդովը գրում էր. «Ռուսական բանակի գրաված Թաբրիզ, Խոյ, Սալմաս, Մարաղա նահանգների բոլոր հայերին պետք է տեղափոխել Նախչըվան, Իրավան եւ Ղարաբաղ»:  Նրա այս խորհուրդը ամբողջությամբ կատարվեց:

 

Շավրովը գրում էր. «Յելիզավետպոլ  եւ Իրավան նահանգներում՝ որտեղ հայերը կազմում էին բնակչության  չնչին մասը, հայերը բնակեցվեցին ամենաառատ տարածքներում…  Հայերը բնակեցվեցին Յելիզավետպոլ նահանգի լեռնային մասում (Լեռնային Ղարաբաղում) եւ Գոյ գոլի ափերին»:

 

Այսպիսով, հայերի վերաբնակեցումից հետո փոփոխվեց նշված տարածաշրջանի էթնիկական կազմը:

 

1823 թվականի տվյալների համաձայն, Ղարաբաղի մարզի (նախկին Ղարաբաղի խանության տարածք) մոտ 20 հազար ընտանիքներից ընդամենը 1500 էր հայկական: Վերաբնակեցումից հետո բնակչության  էթնիկական  կազմը  կտրուկ  փոփոխվեց: 1832 թվականին ադրբեջանցիները կազմում էին Ղարաբաղի բնակչության 64,8 տոկոսը, իսկ հայերը՝ 34,8: Այդ քաղաքականությունը նպատակաուղղված կերպով շարունակեցվում էր:  20-րդ դարի 80-ական թվականներին Շուշայի  շրջանում ադրբեջանցիների թիվը կազմում էր բնակչության 41,5 տոկոսը, իսկ հայերի թիվը՝ արդեն 58,2 տոկոս: 1897 թվականի մարդահամարի համաձայն, ադրբեջանցիների ու հայերի թիվը կազմում էր համապատասխանաբար 40,2 եւ 52,3 տոկոս: 1918-1920 թվականներին ադրբեջանցիների կոտորածները Հայաստանից բացի իրականացվեցին նաեւ Ղարաբաղում:

 

1923 թվականին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որի ժամանակ թույլ տրվեց պատմական անարդարություն. Ղարաբաղի լեռնային եւ հարթավայրային մասերը արհեստականորեն բաժանվեցին միմյանցից, հայկական բնակչության առավելությունն ապահովելու համար ստեղծվեց լավ հնարավորություն, ադրբեջանցիների ժողովրդագրական դիրքերը թուլացվեց:

 

1926, 1959, 1970, 1979 թվականներին անցկացված մարդահամարի համաձայն,  ադրբեջանցիներն ու հայերը կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինչնավար Մարզի բնակչության համապատասխանաբար 10,1 եւ 89,1; 13,8 եւ 84,4;  18,1 եւ 80,5; 23,0 եւ 75, 9 տոկոսը:  Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց այս տարածք տեղափոխման 150 ամյակի կապակցությամբ 1978 թվականին հատուկ հուշարձան են տեղադրել Մարդակերտի-Աղդարայի շրջանի Մարաղաշեն-Լենինավան գյուղում: Ինչպես նշվել է, հայերի այս տարածքներում վերաբնակեցումը համապատասխանում էր ինչպես ռուսների, այնպես էլ հայերի քաղաքական շահերին: Հազարավոր հայեր այդ երկու պետությունների   վարած քաղաքականության զոհն են  դարձել: Տնտեսական հարցերում հմտությամբ աչքի ընկնող հայերը, չկարողանալով դաս քաղել այդ քաղաքական խաղերից՝  ռուս եւ հայ առաջնորդների նրանց համար հատկացրած սադրիչի եւ դավաճանի դերը  միշտ կատարել են պատրաստակամությամբ ու հատուկ դաժանությամբ, եւ  որպես դրա  օրինաչափ արդյունք՝ ամեն անգամ մատնվել են պարտության: Չնայած որոշ դժվարություններին, որպես սադրանքի ու դավաճանության գլխավոր օբյեկտ, Ադրբեջանին ու Թուրքիային միշտ հաջողվել է պատվով դուրս գալ այդ պատմական քննություններից:

 

 

 

 “KarabakHİNFO.com”

 

11.03.2014 12:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*