Հայերեն

Խախտվել է դիտորդի հերթափոխի գրաֆիկը, զինծառայողը մարտական դիրքում կորցրել էր զգոնությունը

29.07.2014 | 07:13

10581287_534953466606496_19409153_nՄարտական հերթապահության կանոնների խախտումը, այն է՝ դիտորդի հերթափոխի գրաֆիկի ճիշտ չկատարումը, ճակատագրական էր եղել զինվորների համար՝ խլելով զինվորի կյանք։
Զինծառայողի «աչքը կպել է», ձայներից արթնանալով՝ նա իր ծառայակցին դրել է դիվերսիոն խմբի անդամի տեղը, նրա վրա արձակել տասնյակ փամփուշտներ, ինչն առաջացրել է զինվորի մահը: Արդյունքում ստացվել է, որ իշխանության անգործության պատճառով մեկ զինվորը զրկվել է կյանքից, իսկ մյուսի ճակատագիրը՝ խեղվել:

 
Իսկ ի՞նչ կպատահեր, եթե իրոք դիվերսիոն խումբ ներխուժեր, փաստորեն, բաց սահմանով:

 
«Այսպե՞ս ենք պաշտպանում սահմանը» շարքից այս գործի տվյալներով, դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը, 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-նն ընդգրկված լինելով N մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող հերթափոխի կազմում որպես դիրքի ավագ, 2013թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 02:00-ին, ըստ մեղադրանքի, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության դրույթի պահանջները:

 
Դիրքի ավագը, պարտավոր լինելով վերահսկելու կազմված դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը, նշված ժամանակ տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը, համաձայն դիրքի հերթապահության կրման հաստատված գրաֆիկի, ժամը 02:00-ից շարքայիններ Տիգրան Հակոբյանի և Խաչատուր Խաչատրյանի հետ միասին չի իրականացնում դիտորդի պարտականությունները դիտակետում, այլ գտնվում է գետնատնակում, չի կանխել դա և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

 
Հակառակ ծառայության շահերի, վերը նշված արարքը թաքցնելու միջոցով, դիրքի վարկանիշը չիջեցնելու շարժառիթներով, Ա.Մարտիրոսյանի աչքին բարձր երևալու համար դրսևորել է իշխանության անգործություն` Ա.Մարտիրոսյանին դիտակետ ծառայության չի ուղարկել, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս, ինչը կյանք է արժեցել:

 

 

 

“KarabakhİNFO.com”

29.07.2014 07:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*