Հայերեն

Խոցված ուղղախիրի անձնակազմը բաղկացած է Հայաստանի ԶՈւ սպաներից

14.11.2014 | 12:56

24550(2)Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել խոցված հայկական ուղղաթիռի հետ կապված:
Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից՝ խոցված հայկական ուղղաթիռը, որը մարտական թռիչքներ էր իրականացնում օկուպացված ադրբեջանական տարածքներում, պատկանում էր Հայաստանի ԶՈւ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազային:

 
Հայկական կողմը փորձում է ուղղաթիռի անձնակազմի անդամներին ներկայացնել որպես «Լեռնային Ղարաբաղի բանակի» զինծառայողներ: Մինչդեռ, խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները Հայաստանի զինված ուժերի սպաներ էին:

 
Ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանը ծնվել է Երևանում: Ամուսնացած էր: Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր:

 
Անձնակազմի մեկ այլ անդամ Սարգիս Նազարյանն ավարտել էր ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի ինստիտուտը:
Իսկ ուղղաթիռի անձնակազմի երրորդ անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանը ծնվել է Երևանում: Ծառայում էր Հայաստանի ռազմաօդային ուժերում:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

14.11.2014 12:56

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*