Հայերեն

Կազմալուծվել է ռազմական կառույցը, որին անդամակցում էին Թուրքիան և Ադրբեջանը

23.07.2014 | 10:10

10569906_532853303483179_1516068763_nՌազմական կարգավիճակ ունեցող Եվրասիական իրավապաշտպան կազմակերպությունը (ТАКМ), որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Մոնղոլիան ու Ղրղզստանը, կասեցրել է իր գործունեությունը՝ առաջիկայում վերակազմավորվելու ակնկալիքով։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը, կառույցի լուծարման պատճառը Մոնղոլիայի՝ համաձայնագիրը չստորագրելու որոշումն է։

 

 

 

Հիշեցնենք, որ ТАКМ-ն հիմնվե է 2013-ի հունվարի 29-ին Բաքվում կայացած համաժողովի ժամանակ, որին Ադրբեջանից մասնակցում էր այդ ժամանակ ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը (ներկայումս պաշտպանության նախարար), Թուրքիայի կողմից՝ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալոնչուն, Ղրղզստանից՝ ներքին զորքերի հրամանատար, գնդապետ Սովետբեկ Արբաևը և Մոնղոլիայի ներքին զորքերի պատվիրակությունը։ Այդ նիստին նախագահող երկիրը Թուրքիան էր։

 

 
2013-ի փետրվարից լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն ևս մտադիր է միանալ այս կառույցին, քանի որ Հյուսիսային Կովկասում ծայրահեղական ուժերի դեմ պայքար է տանում։

 

 

Ադրբեջանական լրատվակայքերը, նույն ժամանակահատվածում սեփական աղբյուրներին հղում տալով, գրել էին, թե ТАКМ-ին միանալու ցանկություն են հայտնել Ուզբեկստանը, Աֆղանստանը և Վրաստանը:

 

 
Մասնավորապես, 2014-ի ապրիլին ադրբեջանական լրատվական միջոցների փոխանցմամբ՝ Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանն հատուկ հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացնելու այսպես կոչված «Թուրանի բանակի» մասնակցությամբ, որն իրենից ներկայացնում է ТАКМ-ի անդամ երկրների ներքին զորքերի զինծառայողներից հավաքված զորախումբ։

 

 
“KarabakhİNFO.com”

23.07.2014 10:10

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*