Հայերեն

Կայացել է Ալիև-Դավութօղլու հանդիպումը

20.09.2014 | 16:34

d0307179ecc0f5de11f1760a9575a69eԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահություն է հայտնվել, որ կապերն ապագայում էլ կզարգանան։ Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

 

 

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով Բաքու է ժամանել գիշերը։ Նա հայտնել էր, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հռչակված «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

20.09.2014 16:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*