Հայերեն

Կայացել է Իլհամ Ալիևի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ

28.10.2014 | 14:47

36476Հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
Նախագահ Իլհամ Ալիևը շրջանցել է պատվո պահակախմբի շարքը:
Պետությունների ղեկավարները հիշատակի համար լուսանկարվել են:
Հանդիպմանը բավարարվածություն է հայտնվել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Նշվել է, որ առկա են լավ հնարավորություններ՝ աէրոտիեզերագնացության արդյունաբերության, կրթության, մետրոյի շինարարության, էներգետիկ, ռազմատեխնիկական և մյուս ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար:Կարծիքների փոխանակություն է կատարվել «Հարավային միջանցք» էներգետիկ նախագծի իրագործման շուրջ:

 
Զրույցի շրջանակներում կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բանակցությունների ընթացքի, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա և մինչ այդ ընդունված փաստաթղթերին համապատասխան հակամարտության արդարացի լուծման շուրջ:
Նշվել է հակամարտության հետ կապված ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտությունը, օկուպացված տարածքների ազատումը:

 

“KarabakhİNFO.com”

 

 

28.10.2014 14:47

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*