Հայերեն

«Կասպիական գազը Եվրոպայի համար հանդիսանում է միակ նոր աղբյուրը»

22.09.2014 | 14:35

10613892_1530271503853888_822432141_nՍեպտեմբերի 20-ին Բաքվում, Հեյդար Ալիևի կենտրոնում կայացել է՝ «Դարի պայմանագրի» 20-ամյակին և Հարավային գազային միջանցքի հիմնարկեքին նվիրված տոնական արարողություն։
Արարողության սկսվելուց առաջ նախագահ Իլհամ Ալիևը, պետությունների և կառավարությունների ղեկավարները, մյուս հյուրերը հիշատակի համար միասին լուսանկարվել են։ Մեր պետության ղեկավարը ելույթ է ունեցել արարողությանը.
«Պետությունների և կառավարությունների հարգելի ղեկավարներ։
Հարգելի հյուրեր։
Տիկնայք և պարոնայք։
Բոլորիդ սրտանց ողջունում եմ։ Այսօր շատ նշանակալից, պատմական օր է մեր երկրի կյանքում՝ դրվում է Հարավային գազային միջանցքի հիմքը։ Ձեզ և ողջ ադրբեջանական ժողովրդին շնորհավորում եմ այդ առթիվ։

 
Սեպտեմբերի քսանը պատմական օր է մեր երկրի համար։ Քսան տարի առաջ, 1994 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրվել է «Դարի պայմանագիրը»։ Դա եղել է պատմական իրադարձություն, քանի որ այդ ժամանակ երիտասարդ անկախ Ադրբեջանը աշխարհում հանրաճանաչ չի եղել։ Ադրբեջանը բախվել է մեծ խնդիրների հետ։

 
Մեր անկախության առաջին տարիները չափազանց դժվար են եղել։ Հայկական օկուպացիան, քաղաքացիական պատերազմը, տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ այս բոլոր գործոնները մեծ խնդիրներ են ստեղծել, մեծ խոչընդոտներ են հանդիսացել մեր երկրի զարգացման համար։

 
Այսօր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի անունը կրող այս կենտրոնում մենք կրկին անգամ բարձր գնահատական ենք տալիս նախագահ Հեյդար Ալիևի գործունեությանը։ Հատկապես նրա գործունեության, արիության, իմաստության շնորհիվ է ստորագրվել «Դարի պայմանագիրը»։ Այդպիսով նոր հնարավորություններ են հայտնվել Ադրբեջանի զարգացման համար։ Ադրբեջանում սկսվել են խոշոր ներդրումներ կատարվել։
Պատմության մեջ առաջին անգամ Կասպից ծովում սկսվել է միջազգային համագործակցություն։ Ադրբեջանը ստացել է սեփական հարուստ նավթային պաշարները համաշխարհային շուկա մատակարարելու հնարավորություն։ Մեր երկրի ընդհանուր տնտեսական և քաղաքական զարգացումը սկսվել է հատկապես «Դարի պայմանագրից»։ Այսինքն մեր նավթային ռազմավարությունը իրագործվում է 20 տարի։

 
Այն մեծ օգուտ է բերել մեր երկրին։ Այդ տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն ընդլայնել է սեփական հնարավորությունները։ Այդ տարիների ընթացքում առաջին անգամ նավթամուղները Կասպից ծովը միացրել են Սև և Միջերկրական ծովերի հետ։ Դա նույնպես պատմական նվաճում է։ Կարող եմ ասել, որ սկսած 1994 թվականից մինչև ներկա ժամանակը, ընդհանուր առմամբ նավթագազային հատվածում եղել է եղել են մի քանի կարևոր փուլեր։ Ուզում եմ այժմ թվարկել դրանցից մի քանիսը։ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին «Դարի պայմանագրի» ստորագրումը, 1996 թվականին «Շահդենիզ» գազային պայմանագրի կապակցությամբ պայմանագրի կնքումը։
Դա նույնպես եղել է շատ կարևոր իրադարձություն, քանի որ այսօր Հարավային գազային միջանցքի համար աղբյուր է հանդիսանում «Շահդենիզ» գազային հանքավայրը։ «Շահդենիզը» հանդիսանում է աշխարհի գազային խոշորագույն հանքավայրերից մեկը, որի պաշարները գերազանցում են ավելի քան 1 տրիլիոն խորանարդ մետրը։

 
1999 թվականին կառուցվել է Կասպից ծովը Սև ծովի հետ միացնող Բաքու-Սուպսա նավթամուղը։ Դա նույնպես եղել է արտահանման նոր երթուղի։ Իսկ 2003 թվականին դրվել է Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հիմքը, խողովակաշար, որը Կասպից ծովը միացնում է Միջերկրական ծովի հետ։ Այսօր այն գործում է, որպես արտահանման խողովակաշար ոչ միայն Ադրբեջանի, այլ Կասպից ծովի արևելյան մասում գտնվող երկրների համար։ Բացի դրանից, 2007 թվականին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարությունը նույնպես հանդիսանում է պատմական իրադարձություն, քանի որ դրանից հետո Ադրբեջանը սկսեց իրեն աշխարհում ցուցադրել, որպես գազային երկիր։

 
Այդ խողովակաշարի նոր գծի շինարարությունը ըստ էության այսօր է սկսվում։ 2007 թվականին Ադրբեջանը արդեն շահագործման է հանձնել Հարավային գազային միջանցքի առաջին մասը։ Դրանից հետո ժամանակահատվածում մենք աշխատել ենք խոշոր նախագծի վրա։ Ինչպես ձեզ հայտնի է, եղել են մի քանի տարբերակներ։ 2012 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործունեության արդյունքում Անդրանատոլիական խողովակաշարի շինարարության մասին պայմանավորվածություն է ձեռք է բերվել։ TANAP նախագիծը և դրա իրագործումը պատմական իրադարձություն է։ Հատկապես TANAP նախագծի քննարկումից հետո, սկսվել են քննարկվել Հարավային գազային միջանցքի ուրվագծերը։

 
ТАР նախագիծը՝Անդադրիատիկ խողովակաշարը հիմնական արտահանող երթուղու կարգավիճակում ընտրումը նույնպես հանդիսանում է 2012 թվականի պատմական իրադարձություն։ Անցյալ տարի միաժամանակ ստորագրվել են գազի վաճառքի հետ կապված պայմանագրեր։ Այսինքն այսօր մեր առջև բաց են բոլոր հորիզոնները, բոլոր ուղիները պարզ են։ Մեզ ուղղակի անհրաժեշտ է համատեղ ջանքերով ապահովել Հարավային գազային միջանցքի իրագործումը և մենք դա կանենք։

 
Մի խոսքով, վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն առաջ է քաշում սեփական էներգետիկ քաղաքականությունը։ Այսինքն այսօրվա արարողությունը ուղղակի կատարված աշխատանքի գագաթնակետն է։ Եթե այն ժամանակ իմ կողմից հիշեցրած հարցերը չգտնեին իրենց լուծումը, ապա այսօր խոսք չէր կարող լինել Հարավային գազային միջանցքի մասին։ Ներկա ժամանակ նախագիծը ամբողջությամբ պատրաստ է։ Այսօր սկսվում է միջանցքի շինարարությունը։ Ապագայում մեզ իհարկե անհրաժեշտ է ձգտել ողջ աշխատանքը կատարել գործընկեր երկրների հետ, բարձր մակարդակի վրա պետք է գտնվի փոխհամաձայնեցումը։ Այս նախագիծը Ադրբեջանին լրացուցիչ շահաբաժիններ կբերի։

 
Երկրի տնտեսությունը էլ ավելի սրընթաց կզարգանա։ Եվ դա չնայած նրան, որ վերջին տաս տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը եղել է համաշխարհային մասշտաբով առավել սրընթաց զարգացող տնտեսություններից մեկը։

 
Այս նախագիծը նոր հնարավորություններ է բացում մեզ համար։ Վերջին տաս տարվա ընթացքում մեր ներքին համախառն արդյունքը աճել է ավելի քան 3 անգամ, իսկ բյուջետային ծախսերը՝ 20 անգամ։ Պետական արտաքին պարտքը կազմում է մեր ներքին համախառն արդյունքի ընդամենը 8 տոկոսը։

 

Գործազրկությունը նվազել է մինչև 5 տոկոս, իսկ աղքատությունը մի քիչ գերազանցում է 5 տոկոսը։ Դավոսի համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի ոչ վաղուցվա հաշվարկների համաձայն՝ մրցունակության կապակցությամբ ադրբեջանական տնտեսությունը գտնվում է 38-րդ տեղում: Մեզ համար դա շատ մեծ ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ ադրբեջանական տնտեսությունը զարգանում է դիվերսիֆիկացված ձևով։

 
Նավթագազային պաշարները մեզ համար հանդիսանում են ընդամենը լրացուցիչ հնարավորություններ, աջակցություն։ Դա մեզ հնարավորություններ է տալիս մեր ներդրումները կատարել տվյալ նախագծերում։ TANAP նախագծում Ադրբեջանը հանդիսանում է հիմնական ներդնող և հիմնական ֆինանսային բեռը Ադրբեջանը կվերցնի է իր վրա։ Եվ «Շահդենիզ», և ТАР, և մյուս նախագծերում Ադրբեջանը ինքնուրույն է ֆինանսավորում սեփական բաժինը։ Այսպիսով, իր ժամանակին ստացվող տնտեսական շահույթը այսօր ծառայում է մեր ընդհանուր շահերին։

 
Միևնույն ժամանակ այս նախագիծը շատ շահութաբեր է մեր գործընկեր երկրների համար։ Այս նախագծի իրագործումից ոչ մի երկիր տանուլ չի տա։ Յուրաքանչյուր կողմ կշահի։ Տարանցիկ երկրները միաժամանակ հանդիսանում են սպառող երկրներ։ Սպառող երկրները նույնպես կհասնեն գազի աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Այս նախագիծը ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Պատահական չէ, որ երեք տարի առաջ Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը ուշադրության կենտրոնում է դնում հատկապես այն գործոնը, որ Ադրբեջանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ շատ կարևոր դեր խաղացող երկիր է։ Իսկ այսօրվանից այդ դերը էլ ավելի կաճի։

 
Իրականում, էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության հարց է։ Այսօր անհնարին է էներգետիկան անջատել քաղաքականությունից և տնտեսությունից։ Մենք բոլորս մեր գործընկերների հետ համատեղ կմասնակցենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Աղբյուրի հիմնական պաշարը հանդիսանում է «Շահդենիզ» հանքավայրը։ Բայց Ադրբեջանում գազի պահուստները ավելի շատ են։ Մեր գազի հաստատվածի պահուստները կազմում են 2,5 տրիլիոն խորանարդ մետր։ Իսկ մեր ենթադրյալ, կանխորոշվող պահուստները գտնվում են 4-5 տրիլիոն խորանարդ մետրի մակարդակին։

 
Կասպիական գազը Եվրոպայի համար հանդիսանում է միակ նոր աղբյուրը։ Կան նաև այլ աղբյուրներ։ Եվրոպան օգտվում է դրանցից։ Այդ աղբյուրների ծավալը կարող է աճել, բայց ներկա ժամանակ, որպես նոր աղբյուր հանդիսանում է Ադրբեջանը։ Էներգետիկ անվտանգության երթուղիների դիվերսիֆիկացիան, արդյունահանող, տարանցիկ և սպառող երկրների համատեղ գործունեությունը՝ համոզված եմ՝ հաջողություններ կբերի։ Քանի որ դրանով հադերձ, պետք է անցկացվի շատ լուրջ կոորդինացիա։ Մինչև հիմա մեր գազային ու նավթային նախագծերին մասնակցել են ընդամենը երեք երկրներ՝ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։ Իսկ այսօրվանից մենք սկսում ենք միջազգային լայն համագործակցության գործընթացը։

 
Ադրբեջանը, որպես գազաարդյունահանող երկիր իր պաշարները կմատակարարի համաշխարհային շուկա։ Դրանից հետո տվյալ նախագծին կարող են միանալ Վրաստանը, Թուրքիան, Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան, իսկ հաջորդ փուլում՝ Մոնտենեգրոն, Խորվաթիան և մյուս երկրները։ Դրա համար էլ այստեղ աշխատանքի փոխհամաձայնեցումը պետք է անցկացվի շատ բարձր մակարդակի վրա։

 
Ես համարում եմ, որ այսօր այս ոլորտում, նավթագազային ոլորտում՝ ձվավորվում է նոր միջազգային թիմ։ Այսօր այս սրահում գտնվում են այդ թիմի բոլոր անդամները։ Վստահ եմ, որ մեր համատեղ գործունեությունը կլինի հաջող և մեր թիմը կհասնի հաղթանակի։ Բարի ճանապար»։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

22.09.2014 14:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*