Հայերեն

Կարսի քաղաքապետ. «Առանց Ղարաբաղի հարցը պարզելու արևելյան սահմանի բացումը ճիշտ չենք համարում»

26.12.2013 | 14:19

1388053141_bezymyannyyԿարսի քաղաքապետ Նևզաթ Բոզթուրքը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում պատասխանել է հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հարցերին: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:Նա ասել է, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի հայ-թուրքական սահմանի բացումը քննարկման ենթակա չէ:

«Հայաստանի հետ մեր սահմանը 90-ական թվականներին քաղաքական դրդապատճառներով փակվեց: Նախ հայերը մեզ մեղադրում են ցեղասպանություն իրագործելու մեջ, մյուս կողմից էլ`Ադրբեջանի հետ ինչքան էլ առաձին պետություններ լինենք, մեկ ազգ ենք: Մենք առանց Ղարաբաղի և ցեղասպանության հարցերը պարզելու արևելյան սահմանի բացումը ճիշտ չենք համարում»,-ասել է նա:

 

26.12.2013 14:19

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*