Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պատկան մարմինների հետ բանակցություններ է վարում շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված:
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան նշել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը տեղեկացված է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ըստ Ժնևյան կոնվենցիայի՝ հակամարտող կողմերը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն վիրավորների և զոհվածների մնացորդների որոնման համար: ԿԽՄԿ-ն պատրաստ է պարզել ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը և չեզոք միջնորդի դեր ստանձնել»:
“KarabakhİNFO.com”