Բաքուն անհանգստացած է՝ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի սպառազինումը շարունակելու նկատմամբ համաշխարհային հանրության արձագանքի բացակայությամբ:
«Այդ հարցը պարբերաբար դրվում է միջազգային կազմակերպությունների օրակարգում: Բացահայտ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում առկա է մեծ քանակությամբ չհաշվառված զենք»,- հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
«Հայաստանը ապօրինի ճանապարհներով զենք ստանալով, նման ապօրինի ճանապարհով այն տեղադրում է Ղարաբաղում»,- հավելել է փոխխոսնակը:
Նրա խոսքով, Ղարաբաղի անջատողականներին զինելու հետ կապված հարցը պետք է մտահոգի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև հարևան երկրներին:
«Համարում եմ, որ այս հարցում Ադրբեջանը չպետք է միայնակ լինի: Անհրաժեշտ է բոլոր միջազգային կազմակերպությունների ու բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների ներկայացուցիչների ռեակցիան: Յուրաքանչյուր երկիր, ամեն մի ժողովուրդ վտանգից խուսափելու համար ուզում է, որպեսզի հարևան երկրում իրավիճակը նորմալ լինի: Անջատողական վարչակարգերի, ապօրինի զինված խմբերի գոյությունը, ապօրինի գործունեությունները վտանգ են հանդիսանում ողջ տարածաշրջանի համար: Դրա համար էլ համարում եմ, որ այդ խնդրի լուծումը ոչ միայն Ադրնեջանի օգտին է: Այդ հարցը պետք է անհանգստացնի նաև հարևան երկրներին և հավասար իրավունքներով միջազգային կազմակերպություններում միավորված պետություններին»,- հայտարարել է փոխխոսնակը:
Չնայած մի շարք երկրների կողմից ցուցադրված չեզոք դիրքորոշմանը, Բ. Մուրադովան նշում է, որ Ադրբեջանը այսուհետ ևս այդ հարցը ներկայացնելու է միջազգային կազմակերպությունների օրակարգում:
“KarabakhİNFO.com”