Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի խոսքով՝ 2007-2013 թվականներին Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը տնտեսականն է եղել:
«Հետազոտության ընթացքում մենք պարզեցինք, որ դեպքերի գրեթե 100 տոկոսի պարագայում պատճառները տնտեսական են։ Այդ մասին է վկայում նաև այն, որ արտագաղթածների մոտ 63 տոկոսը երկրում աշխատանք չի ունեցել», – ասաց Տեր-Մինասյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, սակայն, բացի տնտեսականից ավելի խորքային պատճառներ կան: Վերջին շրջանում Հայաստանից արտագաղթի պատճառների մեջ որակական լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ ազգագրագետի, եթե 10 տարի առաջ արտագաղթի հիմնական խորքային պատճառը անարդարության զգացումն էր, ապա հիմա անհուսության զգացումն ու իրավիճակը փոխելու անզորությունը:
“KarabakhİNFO.com”