Հայերեն

Հայաստանը կամավոր սադրիչների դերում

09.06.2014 | 09:53

1402302566_armeniya-v-roliՌուսական լրատվական աղբյուրները շարունակում են Հայաստանն ու հայությունը Սիրիայի պատերազմի անմիջական թիրախի վերածելու հետեւողական գործընթացը, որն ուղեկցվում է երկու հիմնական ուղղությամբ՝ հայությանն ուղղակի վերածել սիրիական հակամարտության կողմի, իսկ դրա պատասխանատվությունը դնել Արեւմուտքի վրա: Այդ մասին հաետնում է KarabakhINFO.com-ը վկայակոչելով՝ Lragir.am-ին:

Դրա ակնհայտ վկայությունն էր օրինակ Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական գործակցության վերաբերյալ անվանումով ինչ որ ՀԿ-ի կազմակերպած բողոքի հանրահավաքը, որի մեղադրական պաստառների գրեթե կեսն ուղղված էին Թուրքիային, իսկ մյուսը կեսը՝ Ամերիկային: Ընդ որում, ռուսական քարոզչության այդ հեռեւողական էսկալացիային միացել է նաեւ Հայաստանի պետական քարոզչությունը: Համենայն դեպս, չափազանց տպավորիչ էր այդ ակցիայի մասին հայլուրյան անդրադարձը, երբ ռեպորտաժի բացման խոսքի ֆոնին մեծ կադրն է հանրահավաքից, եւ այդ կադրում պաստառների գերակշիռ մասն ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներ էին:

Մեկ այլ ուշագրավ բան: Նույն օրը Մոսկվայում տեղի է ունեցել ինչ որ հասարակական կազմակերպությունների մեկ այլ ակցիա Սիրիայի դեսպանատան դիմաց, որի մասին բնականաբար եւս պատմում է Հայլուրը, եւ որի մասնակիցները՝ ըստ այդ պատմության, Սիրիայի դեսպանատան առաջ ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում Սիրիայի հայության համար:

Դա արդեն անհեթեթության գագաթն է, որովհետեւ ծաղիկներով ու մոմերով հարգում են զոհերի հիշատակը: Մինչդեռ հայտնի է, որ Քեսաբի իրադարձություններում հայությունը զոհ չի ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են տեղի հայության աղբյուրները, Քեսաբի քաղաքապետը:

Սակայն Ռուսաստանը պետական քարոզչության եւ ոչպետական խողովակների միջոցով փորձում է անընդհատ գեներացնել այդ միտքը, որ Քեսաբում տեղի է ունեցել հայերի ջարդ: Ու՞մ է դա պետք, Ռուսաստանին ինչու՞ է պետք, որ այնտեղ անպայման լինեն կոտորված հայեր:

Նախօրեին էլ համացանցում հայտնվել է մեկ այլ չափազանց վտանգավոր տեղեկություն այն մասին, թե իբր Սիրիա է ժամանել 1500 հայ մարտիկ Լեռնային Ղարաբաղից: Ռուսալեզու postskriptum.org կայքը հրապարակել է այդ տեղեկությունը, հղում անելով սիրիական ինչ որ տեղեկատվական աղբյուրի: Կասկած չկա, որ այդ տեղեկությունը եւս ռուսական քարոզչական խողովակները կսկսեն հետեւողականորեն տարածել, ինչպես տարածում են ջարդերի մասին տեղեկությունը, չնայած հերքող բազմաթիվ ապացույցներին:

Այս ամենում սակայն ամենագլխավորը Հայաստանի իշխանության դերն է: Պաշտոնական Երեւանը լռում է եւ չի արել որեւէ հայտարարություն, բացառությամբ Հաագայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության: Ընդ որում, ակնհայտ է, որ իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ եւ քարոզչական մանիպուլյացիայի եւ նենգափոխման այնպիսի շեշտադրումներով, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն ակնհայտ հնացած է եւ արդեն ոչ համարժեք: Պաշտոնական Երեւանն արդեն պարտավոր է անել հայտարարություններ, որոնք կկասեցնեն սիրիահայությանը, քեսաբահայությանը սիրիական հակամարտության կողմի վերածելու, Հայաստանն ու հայությունը մահմեդական աշխարհի թիրախ դարձնելու ռուսական վտանգավոր նախաձեռնությունը:

“KarabakhİNFO.com”

09.06.2014 09:53

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*