Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը կմասնակցեն Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին Բաքվում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը, անշուշտ, եկող տարի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են», – ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
“KarabakhİNFO.com”