Հայերեն

«Հայաստանը Ղարաբաղ չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ՝ մեր պատկերացումներո՞ւմ»

22.07.2014 | 12:06

10568767_532502533518256_40314079_nՔաղաքագետ Էդուարդ Անտինյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ձգձգման պատճառը Հայաստանի եւ միության անդամ երկրների տնտեսական տարաձայնություններով պայմանավորելը լուրջ չի համարում: «Հայաստանի համար հստակ նախապայման է դրվել՝ մտնելու եք առանց Ղարաբաղի: Ակնհայտ է՝ եթե այդ միությանն անդամակցես, չես կարող սահմանի խնդիր չունենալ: Մենք օրգանական կապի մեջ ենք Ղարաբաղի հետ այսօր, եթե Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը, Հայաստան-Ղարաբաղ օրգանական կապը վաղը անհնարին է լինելու: Միությանն անդամակցելը կբերի ոչ միայն մաքսակետ, այլեւ ուղղակի սահման Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Եթե այսօր իշխանությունները փորձում են ներկայացնել, որ նման խնդիր գոյություն չունի, կարճ ժամանակ հետո բոլորը կտեսնեն՝ նման խնդիր գոյություն ունի: Բացառվում է՝ Ղարաբաղի հետ այսօրվա վիճակը պահպանենք՝ մտնելով Եվրասիական միության կազմի մեջ »,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ, Ղարաբաղը պահելու համար Եվրասիական միությանը անդամակցելուց հրաժարվելը ՀՀ իշխանություններին ավելի վատ վիճակում է գցելու. «Եթե, մեր իշխանությունները ընդունեն, որ Ղարաբաղը Հայաստան չէ ու Հայաստանի հետ այսօրվա ռեժիմը չի պահպանելու, ապա հարց է առաջանում մեր իշխանությունը , որ ղարաբաղյան շարժման արդյունքում ընտրվել է Հայաստանի նախագահ, ինչ գործ ունի Հայաստանում: Նա ոչ միայն նախագահ չպետք է լինի, այլ ընդհանրապես Հայաստանում անելիք չունի: Այսինքն, 20 տարվա զինադադարից հետո հանգեցինք նրան, որ Հայաստանը Ղարաբաղ չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ՝ մեր պատկերացումներում: Մյուս դեպքում էլ, եթե Ղարաբաղը ճանաչում ես որպես անկախ պետություն, դե բարի եղիր անկախությունը ճանաչել»:

 

 

“KarabakhİNFO.com”

22.07.2014 12:06

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*