Հայերեն

«Հայաստանը միջազգային մակարտակով սուտ քաղաքականություն է վարում »

08.11.2014 | 14:22

hikmet-haciyevԱդրբեջանի դեսպանատունը կանադական կողմին հայտնել է մեր երկրի դժգոհությունն ու անհանգստությունը՝ այս տարվա հոկտեմբերին իրեն՝ մեր օկուպացված տարածքներում ստեղծված Լեռնային Ղարաբաղի վարչակարգի այսպես կոչված «արտաքին գործերի նախարար» անվանած Կարեն Միրզոյանի Կանադա այցի կապակցությամբ:

Այդ մասին ԱզերԹաջին տված իր հարցազրույցում հայտարարել է ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը:

 

 

Նրա խոսքով, ի պատասխան Ադրբեջանի դժգոհությանը, կանադական կողմը կրկին ընդգծել է, որ պաշտոնական Օտտավան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ու նրան հարահից 7 շրջանների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը:

 

 

«Դրանից բացի, հայտարարվել է, որ Կանադան շարունակում է աջակցել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նշվել է, որ Կանադան հաշվի է առնում Ադրբեջանի անհանգստությունը և երկրի կառավարությունը համաձայնություն չի տվել, չի կազմակերպել ու չի աջակցել՝ իրեն Լեռնային Ղարաբաղի «ներկայացուցիչ» անվանած այդ մարդու այցի իրականացմանը, նման պատրվակով Կանադա այց կատարած այս կամ այն անձը այս երկրում չունի պաշտոնական կարգավիճակ»:

 

 

Հ. Հաջիևը նշել է, որ կանադական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ չթուլատրել տեղի կառավարության հետ այդ անձի հետ շփումները:

 

“KarabakhİNFO.com”

 

 

08.11.2014 14:22

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*