Հայերեն

Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

11.12.2014 | 11:17

voen255-300x206Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի՝ «Գլոբալ ռազմականացման ցուցիչ – 2014» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդգրկվել են աշխարհի ամենառազմականացված երկրների առաջատար տասնյակում։

 
Վարկանիշային աղյուսակը կազմվել է 152 երկրների՝ 2013 թվականի տվյալների հիման վրա։

 
Զեկույցի առաջատար երեք երկրներն են Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը։ Բացի նրանցից, առաջին տասնյակում են հայտնվել նաև Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանն ու Ադրբեջանը։ Այսպիսով, առաջատար տասնյակի երեք երկրները գտնվում են Մերձավոր Արևելքում, երկուսը՝ Ասիայում, մյուս հինգը՝ Արևմտյան ու Արևելյան Եվրոպայում։

 
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին (ցուցակում զբաղեցնում են երրորդ ու տասներորդ հորիզոնականը՝ համապատասխանաբար), ապա, ըստ փորձագետների, վերջին տարիներին հարևան երկրներն սկսել են զգալիորեն մեծացնել ռազմական ներուժն ու սպառազինությունների համար կատարված ծախսերի ծավալը։ Նրանց խոսքով, սակայն, կովկասյան այս երկրներում տիրող իրավիճակը չպետք է դիտարկել համատեքստից դուրս։ Հակամարտող երկու կողմին էլ սպառազինություն է մատակարարում ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանը, որը 2008 թվականից սկսած բարեփոխումներ է իրականացնում նաև սեփական զինված ուժերում։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

11.12.2014 11:17

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*