Հայերեն

«Հայաստանին ասում են ուզո՞ւմ եք մտնենք ԵՏՀ, ուրեմն վճարեք»

24.06.2014 | 17:42

1403617301_platitՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը բանակցություններ կպահանջի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ` փոխհատուցումների վերաբերյալ:Այս մասին հաղորտում է “KarabakhİNFO.com” –ը վկայակոչելով lragir.am –ին: «Եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի մեր ձեւաչափին, համաձայնագիր ստորագրի եւ այն վավերացվի, ապա պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ», – ասել է նա: ԱՀԿ մաքսատուրքերը զգալիորեն ավելի բարձր են, քան Եվրասիական միությանը: Հայաստանն ԱՀԿ անդամ է, եւ պարտավոր է լինելու փոխհատուցել ԱՀԿ գործընկերներին, այդ երկրներից ապրանքներ ներմուծելու կամ արտահանելու դեպքում: Հայաստանի Եվրասիական ինտեգրացիան, այսպիսով, հերթական զավեշտա-ողբերգական իրավիճակն է արձանագրում: Բավական չէ, որ Հայաստանն անդամակցում է տնտեսապես ոչ շահավետ միությանը, դեռ մի բան էլ պետք է փոխհատուցի դրա համար: Ի դեպ, նման իրավիճակ է առաջացել նաեւ Կրգզստանի դեպքում, սակայն այս երկիրը փորձում է այդ փոխհատուցումը գցել Ռուսաստանի վրա՝ «ուզո՞ւմ եք մտնենք ԵՏՀ, ուրեմն վճարեք» սկզբունքով: Հայաստանից նման բան երեւի թե պետք չէ սպասել: Հայաստանում բոլորը կողմ են, որ Եվրասիական միությունը տնտեսապես վտանգավոր է Հայաստանի համար, սակայն ոչ ոք Ռուսաստանի դեմ նման հարց չի բարձրացնի: Իսկ Ռուսաստանը Շուվալովի միջոցով հայտարարում է, որ չի պատրաստվում փոխհատուցում վճարել: Այսպիսով, պետք է արձանագրել հետեւյալը. Հայաստանը աշխարհի միակ երկիրն էր, որը ոչ թե փող է ստանում, այլ ինքն է վճարում իր տարածքում այլ երկրի (Ռուսաստանի) ռազմական բազայի տեղակայման համար: Հիմա էլ, Հայաստանը կդառնա միակ երկիրը, որն իր շահերին հակառակ մտնելով Եվրասիական միություն, փոխհատուցում է վճարելու ԵՏՄ ոչ անդամ

 

 

“KarabakhİNFO.com”

 

24.06.2014 17:42

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*