Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-զադեն հանդիպել է՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ. նոր հնարավորություններ պատմական Մետաքսի ճանապարհի զարգացման մեջ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ:
Ինչպես հայտնել են Նախարարների կաբինետի մամլո ծառայությունում, հանդիպմանը, որին մասնակցել են Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի, Խորվաթիայի, Ղազախստանի և մյուս երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները, Ա. Ռասի-զադեն անդրադարձել է՝ ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզում հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր դերին:
Վարչապետը հյուրերի ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտությանը: Նշելով, որ Հայաստանի ագրեսիան արգելք է հանդիսանում տարածաշրջանային համագործակցության ու համատեղ նախագծերի իրականացման համար, Ա. Ռասի-զադեն հավելել է, որ ՝ միջազգային իրավական նորմերի, սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության կարգավորմանը այլընտրանք չկա:
Հանդիպմանը կարծիքների փոխանակություն է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
“KarabakhİNFO.com”