Հայերեն

Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու ժամանակը բացահայտվեց

09.10.2014 | 17:57

putinin komekcisiՀայաստանը 2015 թ. հունվարի 1-ին կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստի ժամանակ: Կքննարկվի նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ համագործակցության ընդլայնման հարցը,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 
«Ի նկատի ունենք ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը, որպեսզի Հայաստանը կարողանա 2015 թ. հունվարի 1-ին դառնալ միության լիիրավ անդամ»,- ասել է Ուշակովը:

 
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները նաև «կվերլուծեն Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցման «ճանապարհային քարտեզի» իրագործման ընթացքը: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «զարգացման փուլում են գտնվում Վիետնամի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունները, փորձագիտական խմբեր են ձևավորվել նմանատիպ համաձայնագրեր Իսրայելի, Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ նախապատրաստելու համար»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

09.10.2014 17:57

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*