Հայերեն

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դեմառդեմ զրուցել են 90 րոպե. Ջեյմս Ուորլիք

20.12.2013 | 16:42

1387543307_bezymyannyyԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է որպես մեկ թիմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջմղման ուղիներ գտնի: Այդ մասին «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ կարող են գտնել առաջընթացի ուղիներն այնպես, որ ոչ ոք չպարտվի, բոլորն էլ հաղթող լինեն»,- հայտարարել է Ուորլիքը՝ հավելելով, որ դրան պետք է հասնել ոչ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների կյանքի գնով:

«Մենք որեւէ մեկին չենք խնդրում զոհեր տալ: Մենք հուսով ենք, որ կողմերը շահագրգիռ են հին հակամարտության ամուր, խաղաղ կարգավորման մեջ»,- ընդգծելէ  համանախագահը:

Խոսելով Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ Ուորլիքն ասել է, թե նախագահները դեմառդեմ զրուցել են 90 րոպե: «Իհարկե, ես այնտեղ չեմ եղել եւ չգիտեմ փաստերը, բայց նրանք խոսել են առավել զգայուն հարցերի շուրջ, խոսել են շատ բաց, թե ինչ պետք է անել կարգավորման հասնելու համար»,- ընդգծել է նա:

«Ազատություն»

20.12.2013 16:42

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*