Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստում:
Ինչպես հայտնել են ԱԳՆ մամլո ծառայությունում, Է. Մամեդյարովը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը կրկին հաստատել է՝ գլոբալ շարունակական զարգացման իրագործման վերաբերյալ իր պարտավորությունը:
«Վերջին 10 տարիներին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 3,4 անգամ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 80 տոկոսը: Աղքատության մակարդակը 2004 թ. 49%-ից 2014 թ. նվազել է մինչև 5,3%-ի: Այդ ժամանկաշրջանում գործազրկության մակարդակը նվազել է 10,6 տոկոսից մինչև 5%”-ի,- ասել է Մամեդյարովը:
Է. Մամեդյարովը ափսոսանքով է նշել, որ հայկական կողմը նպատակադրված ձևով հարձակումների է ենթարկում սահմանամերձ գոտու խաղաղ բնակիչներին. «Վերջերս, օկուպացված տարածքներում իրենց հարազատների գերեզմաններ այցելած մի քանի ադրբեջանցի քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել, ենթարկվել են տանջանքների, իսկ նրանցից մի քանիսը սպանվել են: Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք էլ ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերի և վերջ դնի՝ Ադրբեջանի քաղաքացիական բնակչության հանդեպ հանցավոր գործողությունների անպատժելիությանը»,- ասել է Մամեդյարովը:
Նախարարը հիշեցրել է, որ երկու օր առաջ Հայաստանի նախագահը
ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կեղծելով փաստերը և խեղաթյուրելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, փորձել է մոլորության մեջ գցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
«Հայաստանի նախագահը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն օգտագործելով իր նպատակների համար, փորձել է՝ ռազմական ուժի կիրառմամբ թաքցնել հարևան Ադրբեջանի տարածքների օկուպացիան:
“KarabakhİNFO.com”