Հայերեն

Հայաստանի 43 պատմամշակութային վայր Մետաքսի ճանապարհի սեվծովյան միջանցքի մաս կկազմի

15.04.2013 | 13:24

1366017870_sdrtrtԱպրիլի 2-ին ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը:

BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքում:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը բացատրեց, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային և բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում, և ինչպես է առաջիկա 2 տարում ծրագիրն իրականացվելու Հայաստանում: Հայաստանյան ուղին 43 վայր է ներառելու Երևանում, ինչպես նաև Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության սևծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով և AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման և տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով:

15.04.2013 13:24

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*