Հայերեն

Հայաստանում այժմ էլ կանխիկ դրամի պակաս է զգացվում․ «ՀԺ»

27.12.2014 | 10:10

392_300_3203_dram392Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր է ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանում կանխիկացնել իրենց աշխատավարձերը: Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են՝ դրամ չկա:

 
Թերթի աղբյուրների համաձայն, սա պայմանավորված է երկու գործոնով․ նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը և Ամանորի գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են:Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները՝ այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, և իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում:

 
«Մեր տեղեկություններով, այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ բանկեր ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տրամադրության տակ եղած արտարժույթը, և այս ճանապարհով երեկ օրվա վերջում իրավիճակը սկսել էր կարգավորվել: Այս ամենը, սակայն, շատերին է ստիպում մտածել, որ ֆինանսական շուկան դեռևս չի հաղթահարել դեկտեմբերյան շոկը», – գրում է թերթը։

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

 

27.12.2014 10:10

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*