Հայերեն

«Հայաստանում կան հաստատակամ մարդիկ, ովքեր դեմ են իշխանությունների քարոզչությանը»

18.10.2012 | 15:25

1350555841_1_300x200«Հայաստանում կան հաստատակամ մարդիկ, ովքեր դեմ են իշխանությունների քարոզչությանը»

հարցազրույց՝ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ:

 

 

– Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման փորձը: – Ադրբեջանական եւ հայկական ֆիլմերի փառատոնը պետք է անցկացվեր դեռ 2011 թվականին: Այդ փառատոնը պետք է անկացվեր ի պատասխան՝ թուրքերի նկատմամբ ատելության քարոզչության: Այսինքն, փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանն ուզում էր ցույց տալ, որ ադրբեջանական ֆիլմերը բարի, մարդասիրական են, եւ գրեթե ոչնչով չեն տարբերվում հայկական ֆիլմերից: Սակայն, անցյալ տարի Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հայրենասիրական կոչերը խոչընդոտեցին Գեորգի Վանյանին՝ կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Հայաստանի իշխանությունները, խախտելով նաեւ երկրի Սահմանադրության կետերն այն մասին, որ բոլոր քաղաքացիները հավասար են, մեծ ճնշում են գործադրել Գեորգի Վանյանի վրա՝ խափանելով փառատոնի անցկացումը: Հարկ է նշել, որ Գեորգի Վանյանը շատ հաստատակամ ու վճռական մարդ է, եւ հետեւաբար, այս տարի նա կրկին փորձել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Վանյանն իրականացրել է մեկ վավերագրական եւ երեք կարճամետրաժ ադրբեջանական գեղարվեստական ֆիլմերի կրկօրինակում

հայերենով: Սակայն, Հայաստանի մի շարք քաղաքական գործիչները, օգտվելով երկրում ստեղծված նախընտրական իրավիճակից եւ փորձելով օգտագործել ազգայնականությունը որպես իրենց ժողովրդականությունը բարձրացնելու ռեսուրս, կազմակերպել են հարձակում Գեորգի Վանյանի վրա: Միեւնույն ժամանակ, եթե անցյալ տարի իշխանությունները ստիպել էին հրաժարվել՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար կազմակերպություններին տարածքներ տալ վարձակալության, ապա այս տարի նրանք չեն կարողացել նման ձեւով վարվել՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նկատմամբ: Հետեւաբար, ազգայնականները այլ կերպ վարվեցին. Շրջապատելով՝ «Ասպարեզ» ակումբի գրասենյակը, հարձակվել են Վանյանի եւ նրա համախոհների վրա: Այսպիսով, Վանյանը, իրավիճակը չբարդացնելու նպատակով, ստիպված է եղել դուրս բերել իր մարդկանց Գյումրի քաղաքից: Դրանից հետո Վանյանը հայտարարել է, որ մտադիր է կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումը Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Սակայն, իր նկատմամբ սպառնալիքներ ստանալուց հետո, Վանյանը ստիպված է եղել հրաժարվել փառատոնի անցկացումից: – Ինչպե՞ս եք գնահատում՝ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող անձանց նպատակները:

– Կարծում եմ, որ Գեորգի Վանյանը շատ բարի գործ է անում: Նա փաստորեն, ոչ ուղղակիորեն, սակայն, այնումենայնիվ, խաթարում է իշխանությունների պաշտոնական քարոզչությունը, թե իբր Հարավային Կովկասի ժողովուրդները չեն կարող միասին ապրել: Հետեւաբար, նա վտանգ է ներկայացնում Հայաստանի իշխանությունների եւ ուլտրա – հայրենասերների համար: – Կա՞ն արդյոք Ադրբեջանում հայկական ֆիլմեր ցուցադրելու նախաձեռնություններ: Ես անձամբ մտադիր եմ Ադրբեջանում նման փառատոն անցկացնել, որպեսզի ապացուցել, որ մեր երկրի քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ ու իմաստուն է: Ես ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների կազմակերպությունները կողմ կլինեն այդ նախագծի իրականացմանը: Այս առումով, ես դիմել եմ Գեորգի Վանյանին՝ 4-5 հայկական ֆիլմեր ընտրելու խնդրանքով, դրանք Ադրբեջանում ցուցադրելու համար: Ես կկազմակերպեմ այդ ֆիլմերի կրկնօրինակումը հայերենից ադրբեջաներենի: Բնականաբար, այդ գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, եւ հուսում եմ, որ մինչեւ տարեվերջ կկարողանամ կազմակերպել դրանց ցուցադրումը: Համոզված եմ, որ ոչ ոք չի խոչընդոտի Ադրբեջանում հայկական ֆիլմերի ցուցադրմանը: – Արդյոք գտնում ե՞ք, թե նման միջոցառումների անցկացումը կարող է վստահություն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ: – Եթե երկու պետություններ, երկու հասարակություններ հայտարարում են, որ

ուզում են խաղաղ ճանապարհով լուծել իրենց միջեւ գոյություն ունեցող հակամարտությունը, ապա առնվազն նրանք պետք է երկխոսություններ ունենան, գտնեն զիջումային տարբերակներ: Իսկ դրա համար այդ պետությունները եւ հասարակությունները պետք է ստուգեն միմյանց: Ի դեպ, խորհրդային տարիներին ադրբեջանցիները եւ հայերը շատ լավ համագործակցում էին տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: Հետեւաբար, այն ակցիան, որը փորձում էր իրականացնել Գեորգի Վանյանը եւ մարդու իրավունքների այլ պաշտպանների ակցիաները ծառայում են՝ ադրբեջանցիների եւ հայերի համատեղ ապրելու անհնարինության մասին կարծրատիպերի լուծմանը: – Ինչպե՞ս եք գնահատում՝ Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունները: – Անշուշտ, Ադրբեջանը պետք է ընկերներ ձեռք բերի Ղարաբաղում՝ իր հայ քաղաքացիների շրջանում եւ բացատրել, որ Հայաստանի իշխանությունները հիմարեցնում են նրանց, ադրբեջանցիները նրանց թշնամիները չեն: Ադրբեջանը պետք է հարյուր հազարներով Ղարաբաղի հայերին հրավիրի Բաքու եւ այլ քաղաքներ: Եթե Ղարաբաղի հայերը հասկանան, որ նրանց համար վտանգ չկա, ապա կհամաձայնվեն բանակցություններ վարել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ այն մասին, թե ինչպես համատեղ կազմակերպեն իրենց հետագա կյանքը:

 

18.10.2012 15:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*