Այսօր Ադրբեջանի նախագահին առընթեր Կառավարման պետական ակադեմիայում կայացել է «Ղարաբաղյան հակամարտություն. աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը» թեմայով խորհրդաժողով:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըխովը նշել է, որ միջազգային իրավունքը դատապարտում է բոլոր պատերազմները:
Պատերազմների ժամանակ բազմաթիվ մարդկային զոհեր են լինում, լինում են անհայտ կորածներ, մարդիկ գերի են ընկնում: Սակայն խնդիրը, որին այսօր բախվել է Ադրբեջանը, բոլորովին այլ բնույթ է կրում: Մարդիկ վտարվել են իրենց հարազատ հողերից: Մինչ օրս անհայտ կորած է համարվում ավելի քան 4 հազար մարդ: Հանձնաժողովի գործունեության 20 տարիների ընթացքում Ադրբեջան են բերվել բազմաթիվ մարդկանց մնացորդներ: Մենք շարունակելու ենք աշխատել՝ քանի դեռ չի պարզվել անհայտ կորած վերջին ադրբեջանցու ճակատագիրը»:
Ֆիրուդին Սադըխովը նշել է, որ կան փաստեր, որ ադրբեջանցի գերիներին ստիպում են ֆիզիկական ծանր աշխատանքներ իրականացնել: «Հայերն ադրբեջանցի գերիներին ստիպում են քանդել ադրբեջանցիների գերեզմանները: Կան հայ սպաներ, որոնք ապրում են ադրբեջանցիների տապանաքարերից կառուցված տներում: Ահա թե որքան մեծ է նրանց մոտ ատելությունը»:
“KarabakhİNFO.com”