Հայերեն

Հայկական բանակում 6 ամսում մահացել է 23 զինծառայող

24.07.2014 | 12:12

10555230_533355226766320_365284783_nԸստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014
թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության Բանակում
մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը
հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների
խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝
դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական
ծառայության տրամադրման պատճառով:

 
Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման
հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում
արդեն զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի
դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների
տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից:

 

 

 

Բացի այդ, նշված
ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ
այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30
տոկոսով ավելացել են:

 

 

 

Ներքոնշյալ գծապատկերում երեւում է 2013-2014 թթ. հունվար-հունիս
ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունը եւ դրա
հետեւանքով մահացությունների թիվը:

 
Ինչպես տեսնում ենք գծապատկերից, հրադադարի խախտման
հաճախականությունը 2014 թ-ին 2013 թ-ի համեմատ աճել է նույն
ժամանակահատվածի համար, սակայն եթե դիտարկենք հրադադարի ռեժիմի
խախտումների թիվ/զոհերի թիվ հարաբերակցության դինամիկան, ապա տեսնում
ենք, որ մահացության մեկ ելքին հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումների
թիվն աճում է:

 
Աղյուսակ 1.
Մահացության մեկ դեպքի հաշվարկով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը
Ժամանակահատված Հրադադարի ռեժիմի խախտման քանակը
2013 թ. հունվար-հունիս 3615
2014 թ. հունվար-հունիս 1124
2013 և 2014 թթ. (հունվար-հունիս)
Հրադադարի ռեժիմի խախտման
քանակը
2013 և 2014թթ. (հունվար-հունիս)
Հրադադարի ռեժիմի խախտման
հետևանքով զոհերի թիվը
2014 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տեղի ունեցած 23 մահվան
փաստերից 16-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:

 
Մահացության դեպքերից 8-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության,
15-ը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Զոհերից 5-ը պայմանագրային զինծառայողներ են, որոնցից 1-ը ՀՀ-ում ՌԴ
զորամասի զինծառայող:

 
Մահացության դեպքերից 4-ը սպայական կազմից է. 2 ավագ-լեյտենանտ, 1
գնդապետ և 1 փոխգնդապետ:
Մյուս 14 զնծառայողներն, ըստ հասանելի տեղեկատվության, ժամկետային
զինծառայողներ են:
23 դեպքերից 18-ի առն

 

 

չությամբ հարուցվել է քրեական գործ, որից 8-ը՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝
սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական
մոլեռանդության շարժառիթով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին
մասի՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով` ծառայության նկատմամբ
պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ
առաջացրել է ծանր հետևանքներ, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին
մասով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ
վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս, 2 դեպքի առիթով քրեական գործ է
հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝
մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները
խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 1 քրեական գործ հարուցվել է ՀՀ
քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՀՀ անվտանգության
ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական
ծառայություն կրելու կանոնները խախտելը, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ
հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության և
տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն
անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373
հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը,
որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Մյուս դեպքերում չի նշվում, թե
արդյոք հարուցվել են քրեական գործեր և ինչ հոդվածներով:

 
Ըստ առկա տեղեկատվության հարուցված 18 քրեական գործերը գտնվում են
նախաքննության փուլում:

 
Ստորև ներկայացվում են 2014 թ-ի առաջին կիսամյակի ընթացքում
մահացության դեպքերի վիճակագրական տվյալները, դեպքերի վերաբերյալ ամփոփ
տեղեկատվությունը և դեպքերի նկարագրությունը:

 
“KarabakhİNFO.com”

24.07.2014 12:12

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*