«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ»։ Այսինքն, մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։
Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ եւ պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսեւորում։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ես մեկնաբանելու իրավունք չունեմ»։
Ա. Հովհաննիսյանը նաեւ ասել է, թե առաջին անգամ է նման բան լսում»։