Հայերեն

Հայ զինվորականների Ճշմարիտ դեմքը

11.11.2014 | 10:44

10799373_1546349335579438_1920161016_nՀայկական համացանցը փոթորկել է Գեներալ Մանվելի խոստովանությունը, որ պատերազմի տարիներին իր տանն ադրբեջանցի գերի է պահել, անունն էլ դրել է Սիմոն: Հետո նա այդ գերուն բաց է թողել Ադրբեջան, որ գնա իր հարազատների մոտ: Մարդասիրական քայլ է, ինչ խոսք: Չի բացառվում, որ այդ օրինակը ներառվի նաեւ հանրակրթական դպրոցներում հայրենասիրական ակումբների ուսումնական ծրագրերում՝ իսկական հայրենասերը պետք է ադրբեջանցի գերի-ստրուկ պահի, իսկ հետո բաց թողնի նրան հարազատների մոտ:Փաստացի, գեներալ Մանվելը խոստովանել է ռազմական կամ պատերազմական հանցագործության մասին: Միեւնույն ժամանակ, ակնհայտորեն առկա է հանցանքը թեթեւացնող հանգամանք: Հավանաբար, Մանվելի արարքի բուռն քննարկումներից հետո հասարակությունը կկայացնի իր վերջնական վճիռը: Օրինակ, ամենեւին բացառված չէ, որ վերջում լինի համաներում եւ Ազատության հրապարակում վերստին վանկարկվի Մանվել, Մանվել անունը, եթե նա լինի մեկը իշխող համակարգի այն ազնիվներից, որոնց մասին հայտարարվել է նոր ժողովրդական շարժման հարթակից եւ հայտնվել նրանց ընդունելու պատրաստակամություն:Ի վերջո, գեներալ Մանվելը 2008 թվականին այդ ազնիվների հավակնորդների շարքում էր, ընդ որում այնքան էր մոտեցել հրապարակին, որ այնտեղից մի քանի անգամ կանչեցին նրան՝ Մանվել, Մանվել: Այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ նա ստրուկ է պահել իր տանը:Բայց հազիվ թե հայտնի չլիներ գեներալ Մանվելի տան հետ կապված մեկ այլ պատմություն՝ 1996 թվականի սեպտեմբերի 30-ի խնջույքի պատմությունը, որի տեսաերիզը շրջանառվում էր 1996-ի ընտրությունից ցնցված ու կոտրված հասարակության տներում, որի դրվագներն այժմ էլ առկա են համացանցում: 1996 թվականի նախագահի ընտրությունից հետո հասարակությանն իր ընտրությունը պարտադրած իշխանության հրամկազմը՝ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների գլխավորությամբ, գեներալի ծնունդն էր տոնում եւ կիսվում հասարակությանը սանձելու վերաբերյալ մտքերով ու մեթոդաբանությամբ:Փաստացի, գեներալի ծննդյանը զուգահեռ ամփոփվում էր հասարակության ստրկացման առաջին հրապարակային եւ զանգվածային ակտը, որ տեղի ունեցավ 1995-96 թվականների խորհրդարանի եւ նախագահի ընտրությամբ: Եթե ադրբեջանցին գեներալին գերի էր ընկել պատերազմի տարիներին, ապա Հայաստանի հասարակությունը գեներալին եւ համակարգին, որին պատկանում էր նա, գերի ընկավ 1995-96 թվականներին: Ադրբեջանցին ազատվել է գերությունից, գնացել է իր տուն, իսկ Հայաստանի հասարակությունը շարունակում է լինել համակարգի գերին ու ստրուկը եւ արդեն երկրորդ տասնամյակն է փորձում է պայքարել ազատության համար:Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի գերու պատմությամբ դրսեւորվում է, որ չնայած ծանր պայմաններին, Հայաստանի հասարակությունը չի կորցրել օտարի հանդեպ հոգատարության զգացումը եւ սեփական ստրկությունը թողած, վրդովվում է ադրբեջանցու, այն էլ անցած գնացած ստրկության կապակցությամբ:Նախկին բեռնատարի վարորդը, նրան ծնած ու սնած համակարգը արդեն երկու տասնամյակ փաստացի ստրուկի կարգավիճակում են պահում գյուղեր ու քաղաքներ, մինչդեռ ներկայում քննարկվում է նրանցից մեկի ադրբեջանցի գերի-ստրուկ պահելու իրավունքը: Այդ իրավունքը, որեւէ ստրուկ պահելու՝ բառի ուղիղ, թե պատկերավոր իմաստով, Հայաստանում երկու տասնամյակ շարունակ իշխող համակարգի գոյության ամեն օրվա հետ տալիս է Հայաստանի հասարակությունը: Այդ իրավունքի չափը ուղիղ համեմատական է համակարգի գոյության սահմանների, մասշտաբների, ձեւաչափերի հանդեպ հասարակության հանդուրժողությանը, կամա թե ակամա հանդուրժողությանը:Քանի դեռ հասարակությունը չի դարձել համակարգի դեմ կանգնած սուբյեկտ, քանի դեռ հասարակությունը ենթարկվում է համակարգի քաղաքական եւ քաղաքագիտական մանիպուլյացիաներին եւ գտնվում է ընդամենը ներհամակարգային իրավունքի համար պայքարի գործիքի կարգավիճակում, համակարգը պահպանելու եւ վերարտադրելու է իր իրավունքները՝ այսօր մեկի, վաղը մյուսի դեմքով, բայց միեւնույն որակներով:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

11.11.2014 10:44

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*