Հայերեն

Հայ կանայք Ստամբուլում հեշտ են տեղավորվում

05.09.2012 | 11:27
1346826413_io-istanbul-foto0011990-ականների սկիզբն էր: Գալիս էին, գալիս ու էլի գալիս.. Գալիս էին ոչ դատարկաձեռն. ասում էին Ստամբուլը շուկա է բաց երկնքի տակ, մեր ապրանքն էլ կծախվի:Բերում էին ամեն ինչ՝ գրքերից մինչեւ սննդամթերք: Հավատացած էին՝ վաճառվելու է: Եւ վաճառվեց. գնում էինք, այդ մարդիկ ապրուստի այլ միջոց չունեին:
Բնիկ ստամբուլահայերն այսպես են հիշում «տեղացի նորաթուխ» հայերի մուտքը Ստամբուլ: Ասում են՝ սկզբում այդ ամենը գնել են պարտքի զգացումով. դե մարդիկ մի կերպ պիտի ապրեին: Հետո արդեն հասկացրել են՝ եղբայր, բավ է, մենք դրանք այստեղ ունենք եւ ավելի որակովը, եւ ավելի մատչելին:Նման պատմություններ կարելի է լսել Ստամբուլի հայկական թաղամասում. Հայոց Պատրիարքարանի շրջակայքում մի քանի նեղլիկ, ծուռումուռ փողոցներ կան, որ հիմնականում հայաբնակ են: Այստեղ մոտավոր 4 հազար հայ է բնակվում: Տեղում հիմնականում լսելի են գյումրվա եւ լոռվա բարբառները:
Վերջիններս ոչ պաշտոնական տվյալներով գերակշիռ մաս են կազմում:Այս բոլոր մարդիկ 90-ականների կեսերից մի բան են հասկացել՝ ապրելու համար առեւտուրը բավական չէ: Թողել են այդ զբաղմունքը, եւ հիմա նրանց կարելի է «շերտավորել» ըստ կատարած աշխատանքի:Հիմնական աշխատուժը կանայք են՝ սպասարկման ոլորտում, մեծ է նաեւ առեւտրի մեջ ներգրավվածների ու սեքս-բիզնեսի ներկայացուցիչների թիվը: Վերջիններիս մասին այստեղ լռում են բոլորը՝ ոչ տեսել են, ոչ լսել: Իրենց կյանքի դրվագները բարձրաձայնում են հիմնականում սպասարկման ոլորտի ներկայացուցիչները:55-ամյա տիկին Ռիտայի հետ ծանոթացա Ստամբուլ-Թբիլիսի ավտոբուսի մեջ: Կինը շտապում էր հայրենի տուն՝ թոռնիկ եմ ունենալու, գնամ ոտք ու ձեռք անեմ ու կրկին գործի շտապեմ:
Աշխատանքս որ չլինի, ընտանիքիս գոյատեւման հարցը կբարդանա՝ նման կերպ սկսեց իր պատմությունը տիկինը:Նա նախկին բուժաշխատող է: Մոտ 10 տարի առաջ գործազուրկ է դարձել: Փորձել է զբաղվել առեւտրով, սակայն անարդյունք:«Սկզբում քույրս գնաց, հետո ես: Ասում էին, որ արտասահմանում տուն-մուն մաքրելով, սրան-նրան խնամելով լավ գումար ձեռք կբերես: Հավատս չէր գալիս, բայց դե ասեցի փորձեմ ու մի գրամ էլ չեմ փոշմանել»,- ասում է Ռիտան:Արդեն 6 տարի է նա ապրում է արտերկրում: Աշխատանքի է անցել թուրք բժիշկների ընտանիքում: Խնամում է նրանց 3 երեխաներին: Ընտանիքն այսօր տեղափոխվել է Կիպրոսի հունական թաղամաս, նրանց հետ է գնացել նաեւ հայ տիկինը:«Հոգ չէ, աղջիկ ջան, ուր նրանք, այնտեղ էլ ես: Գիտես ամսեկան 900 ԱՄՆ դոլար աշխատավարձ եմ ստանում ու մի կոպեկ էլ չեմ ծախսում, անգամ շպարիս պարագաներն են իրենք գնում, համ ման եմ գալիս
1346826433_istiklalcaddesi2իրենց հետ, համ ապրում եմ իրենց տանը, տեղում սնվում…կարճ ասած, ողջ աշխատավարձս հավաքում եմ ու տուն ուղարկում»:Ընտանիքը մեկ այլ հարցում էլ է առատաձեռն. տարին գրեթե մեկ անգամ տուն գնացող կնոջ հետ անպայման նվերներ են ուղարկում, իսկ այս անգամ նվերների ցուցակն ահռելի էր՝ դե թոռնիկ էր ծնվելու:Սակայն ոչ բոլոր հայերն են այսօր Ռիտայի նման «հաջողակ»: Վերջինս մի բախտ է, որը հիմնականում տրվում է թուրք ընտանիքներում աշխատողներին: Տեղացի հայերը «պինդ ձեռք» են համարվում, նրանց նշանակած աշխատավարձը չի գերազանցում 700 ԱՄՆ դոլարը, իսկ նվերներով ճանապարհելը գրեթե երազի նման մի բան է:Ու թե կանայք քչից-շատից նորմալ գործ գտնում են, ապա այլ է տղամարդկանց հարցը: Նրանք հիմնականում գործազուրկ են՝ կամ կանանց աշխատանքի հաշվին են ապրելու, կամ դատարկաձեռն նստելու են, կամ էլ շուտափույթ լեզուն են սովորելու՝ բանվոր կամ վարորդ աշխատելու համար:
Մի հայ երիտասարդի հետ ծանոթացա Ստամբուլի ավտոկայանում: Ասաց՝ կպատմի, թե ոնց է փող աշխատում՝ խնդրելով անունը չհրապարակել: 25-ամյա երիտասարդն արդեն 3 տարի է լքել է հայրենիքը: Վարորդ է: Ասում է փող աշխատելու մի շատ «հին հայկական» մեթոդ է կիրառում՝ ուղղակի ստում է: Մասնագիտությամբ մեխանիկը ամիսը մեկ անգամ իր «շեֆին» հայտարարում է մեքենայի թերությունների մասին եւ վերանորոգման համար գումար պահանջում: Վերջինս հավատում է տղային եւ տալիս է պահանջվածը: Սակայն այստեղ կա մի բայց՝ մեքենան գրեթե տեխնիկական թերություններ չունի: Դրանք արհեստականորեն ստեղծվում են տղայի կողմից եւ շատ արագ նույն կերպ էլ վերացվում:Ի տարբերություն տղամարդկանց, երեխաներն են այստեղ հեշտ աշխատանքի տեղավորվում:
Ստամբուլում շատ են մանր արտադրամասերը, որտեղ հիմնականում աշխատանքի են վերցնում փոքրիկներին: Նրանք մանր ու նուրբ մատներով լավ են կատարում պատվերները:Այս բոլոր մարդիկ ոչ օրինական ճանապարհով են աշխատանքի անցնում: Տեղացիների խոսքերով, պոլիսը տեղյակ է, չի բռնում նրանց երկու պատճառով՝ էժան աշխատուժ են եւ տեղում հայկական դեսպանատուն չկա: Ասել է թե՝ ավելորդ գլխացավանք են:«Գլխացավանք» հանդիսացողները սակայն չեն խորշում այդ պիտակից՝ այստեղ աշխատանք կա, գումար կա: Իսկ հայրենասիրություն եւ «ցեղասպանություն» բարբառելով դժվար թե ապրենք, ասում են նրանք:
Արմինե Ավետիսյան, Ստամբուլ-Երեւան

 

05.09.2012 11:27

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*