Հայերեն

Հասան Օքթայ . «Թուրք ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է».

10.05.2013 | 15:33

1368185481_dsc_9203-4Հասան Օքթայ .

«Թուրք ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է».

 

Թուրքական kafkassammerkez.com լրատվական,վերլուծական բազմալեզուկայքի տնօրեն, թուրքականԱզգային շարժումկուսակցության անդամ,թուրք 

մտավորական, պատմականգիտությունների դոկտորՀասան Օքթայը վերջերսհերթական անգամՀայաստան էր այցելել:Հնգօրյա այցի ընթացքումնա 

հանդիպել  է այստարիներին ձեռք բերած իրհայ ընկերներին, եղելԳյումրիում, ինչպես նաևնկատել Երևանում տեղիունեցած առաջընթացն ուզարգացումը: «Անկախի»լրագրողը ևսհնարավորություն է ունեցելհանդիպելու պրն Օքթայիհետ և զրուցելուհայ-թուրքականհարաբերությունների,կովկասյանտարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, ժողովրդավարության ևազգայնականության 

համադրության և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

– Պրն Օքթայ, Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, կպատմե՞ք Ձերառաջին այցի և տպավորությունների մասին:

– Երբ 2004 թ. որոշեցի առաջին անգամ Հայաստան գալ, ընկերներս վատ ընդունեցին այդ գաղափարը և բացասական վերաբերմունք դրսևորեցին: Սակայն ինձ համար Հայաստանը շատ հետաքրքիր երկիր էր, և ես անպայման պետք է տեսնեի այն: Որպես պատմության մասնագետ` ես զբաղվել եմ 1749-1828 թթ. Կովկասում ռուս-իրանա-օսմանյան մրցակցության թեմայով, իսկ այն ժամանակ տնօրինում էի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնին կից Հայաստանյան ուսումնասիրությունների ինստիտուտը, և անընդունելի էր այն հանգամանքը, որ Հայաստանում երբեք չէի եղել: Տասն օր մնալով Հայաստանում՝ կարևոր հանդիպումներ ունեցա, եղա Էջմիածնում, Սարդարապատում, ինձ շատ ջերմ ու լավ ընդունեցին: Այդ ժամանակից սկսվեց մի բարեկամություն, որը շարունակվում է մինչ օրս: Հասկացա, որ Թուրքիայում Հայաստանի և հայերի նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքն ու նախապաշարմունքները սխալ են: Այդ այցից հետո բազմիցս եղել եմ Հայաստանում և միշտ դրական փոփոխություններ եմ տեսել: Սակայն կարծում եմ, որ վերջին տասը տարիների ընթացում Հայաստանը կարող էր շատ ավելի զարգանալ և այն մակարդակին չէ, որին կարող էր լինել:

– Արդյոք Ձեր ընկերների և շրջապատի մտածելակերպը որոշակիորենփոխվե՞ց Ձեր այցից հետո:

– Թուրքիայում շատ եմ պատմել Հայաստանում անցկացրած օրերի, տպավորությունների մասին, ոմանք փոխել են իրենց կարծիքը, մյուսները՝ շարունակել արդեն ձևավորված տեսակետը: 2007 թ. Անկարայում կլոր սեղան կազմակերպեցինք, որին ներկա էին նաև հյուրեր Հայաստանից: Մոտ հինգ ժամ տևած քննարկումներից հետո ներկաներից շատերի մեջ մի շարք կարծրատիպեր կոտրվեցին:

 Ի՞նչ դեր ունեն հայ և թուրք հասարակությունները երկու երկրներիհարաբերությունների կարգավորման հարցում:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է, քանի որ  կարողանում է ազդել պետության վրա և կարծիք փոխել: Եթե երկու երկրների հասարակական կազմակերպություններն ավելի շատ համագործակցեն, իրար ճանաչեն, ապա նրանց մտքերը կտարածվեն հասարակության մեջ և կհասնեն նաև իշխանություններին: Միջազգային շատ ուժեր, իմանալով քաղաքացիական հասարակության ներուժը, փորձում են նրանց օգտագործել իրենց նպատակների համար: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է համագործակցել հասարակական մակարդակում և թույլ չտալ, որ որևէ երրորդ երկիր խառնվի այդ գործընթացին:

– Իսկ ի՞նչ կարող են անել երիտասարդներն այս հարցում:

– Երիտասարդները ավելի բաց են շփման համար, իրար հեշտ են հասկանում և ազդում կարծիքի փոփոխության վրա: Ուստի կարծում եմ, որ պետք է մշտապես հնարավորություններ ստեղծել, որպեսզի երկու երկրների երիտասարդներն ավելի շատ հանդիպեն և շփվեն:

 Ձեր կարծիքով ինչպիսի՞ ընթացք կունենան հայ-թուրքականհարաբերությունները:

– Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանգ է առել, սա սառած մի գործընթաց է: Ես այն նմանեցնում են սառած ուտելիքի, որը պետք է նախ հանել սառնարանից, հալեցնել, ապա նոր եփել: Ահա երկկողմ հարաբերությունները պետք է ապրեն այդ հալոցքի շրջանը: Դրա համար նպատակահարմար է օգտագործել հասարակական ոլորտը: Առաջիկա տասը տարում պետք է շարունակել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները հասարակական կամակերպությունների միջև, ինչը կհեշտացնի մտքերի փոխանակումը, քանի որ այն, ինչ գրում է մամուլը, իրականությունը չի արտացոլում, չի ներկայացնում այն, ինչ սովորական մարդիկ են մտածում: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է սկսել հենց հասարակ մարդկային հարաբերությունների հաստատմամբ:

 Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություններիհամատեքստում ամենից շատ քննարկվող հարցը Երևան-Վան չվերթիշուրջ

 ծավալված

 խնդիրն է: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այսհարցի վերաբերյալ:

– Ես կարծում եմ, որ չվերթի չեղյալ հայտարարման հարցում թուրքական կողմի վրա հստակ էր Ադրբեջանի ճնշումը: Սակայն սխալ էր տեղի տալ այդ ճնշումներին և ենթարկվել ադրբեջանական կողմի ցանկությանը: Եթե Ադրբեջանը կարողանում է խառնվել նման հարցին և հասնել իր ուզածին, ապա հետագայում ևս Հայաստանի հետ կապված ցանկացած հարցում կփորձի նույնն անել:

– Դուք «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ եք, 2002 թ.նույնիսկ պատգամավորի թեկնածու եք եղել: Ինչպե՞ս է հնարավորմիևնույն ժամանակ լինել և՛ ազգայնական, և՛ ժողովրդավար, 

լիբերալհայացքների տեր:

 

– Թուրքիայում ժողովրդավարությունը մեծ ձեռքբերում ունի, և դա մարդկանց ազատ մտածելակերպն է: Ես` որպես ազգայնական, ուզում եմ, որ ժողովրդավարությունը Թուրքիայում ավելի խորը հիմքեր ունենա, և մեր կուսակցությունն աշխատում է այդ ուղղությամբ: Թուրքիան տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող դուռ է հանդիսանում: Թուրքիան կարող է ժողովրդավարության օրինակ լինել տարածաշրջանի համար: Թուրքական ազգայնականությունը հաճախ սխալ է ընկալվում, այն նմանեցվում է ֆաշիզմին: Սակայն դա այդպես չէ, թուրքական ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է: Այն Թուրքիայի բոլոր քաղաքացիների համատեղ ապրելու մշակույթն է: Այդ պատճառով էլ ես և՛ ազգայնական եմ, և՛ ժողովրդավար, քանզի այդ երկու գաղափարները միմյանց ոչ թե հակասում են, այլ լրացնում:

 Իսկ ի՞նչ կասեք ժողովրդավարության մասին Հայաստանում:

– Ես կարծում եմ, որ Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը, քանի որ մեր երկրում այն հաստատվել է 1946 թվականից ի վեր, իսկ Հայաստանում` վերջին 20 տարիների ընթացքում, այդ պատճառով էլ Թուրքիան ավելի ժողովրդավար անցյալ ունի: Թուրքիան աշխարհիկ երկիր է, երբեմն իշխանության են գալիս դեմոկրատները, երբեմն` ավելի կրոնամետ կառավարություն կամ ձախ սոցիալիստները: Այժմ իշխանության գլխին կրոնամետ կառավարություն է, սակայն մենք չենք կարող ասել, որ Թուրքիան կրոնամետ երկիր է: Այնուհանդերձ Թուրքիան աշխարհիկ և ժողովրդավարական պետություն է:

-Դուք ներկա եք գտնվել «Ժառանգություն» կուսակցության նախագահՐաֆֆի Հովհաննիսյանի՝ Օպերայի հրապարակում 

անցկացրածհավաքներից մեկին և տեսել եք հայաստանյան ընդդիմությունն այսօր:Ի՞նչ կարծիք կազմեցիք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:

– Ընդդիմության գոյության փաստն ինքնին դրական երևույթ է, դա ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց է ապրում: Կարծում եմ՝ ընդդիմությունը բավական ուժեղ է և շատ կողմնակիցներ ունի, ուստի լավ հնարավորություններ կարող է ունենալ հաջորդ ընտրություններում առաջատար լինելու համար:

– Դուք գլխավորապես զբաղվում եք կովկասյան տարածաշրջանով:Ինչպիսի՞ն է վիճակն այսօր Կովկասում:

– Բոլորը սպասում էին, որ արաբական գարնան նման մի ալիք էլ կներթափանցի այս տարածաշրջան, սակայն դա սխալ մոտեցում է: Եթե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունենան ու համագործակցեն, ապա Կովկասն ապրելու համար շատ լավ տեղ կդառնա:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

10.05.2013 15:33

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*