Հայերեն

Հաստատվել է ՀՀ և ՌԴ ՊՆ համագործակցության ծրագիրը

12.11.2014 | 14:05

hghfՆոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր: Մասնակից երկրների պաշտպանության նախարարների հավանությանն են արժանացել խորհրդի աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ: Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը ստեղծվել է 1992-ին։ Դրա կազմի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Խորհրդի գլխավոր նպատակներից է անդամ երկրների միջև ռազմական համագործակցության կոորդինացումն ու բանակաշինության ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.11.2014 14:05

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*