Հայերեն

Հարված Հայաստանի տնտեսությանը՝ պղնձի գինը նվազում է․ «ՀԺ»

05.12.2014 | 10:49

???????????????????????????????Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում կտրուկ ընկել է պղնձի գինը: Այդ մետաղի մեկ տոննան արժեր 6 հազար 313 դոլար, որը պղնձի ամենացածր գինն է վերջին 4.5 տարիների ընթացքում:

«Հայկական ժամանակ» օրաթերթը պղնձի գնի անկումը Հայատսանի տնտեսության համար վատ նորություն է որակում։
Թերթը նշում է, որ Հայաստանից արտահանման ծավալի մի զգալի մասը գունավոր մետաղների՝ հիմնականում պղնձի հանքաքարն է, որի գինը ուղիղ համեմատական է բուն մետաղի գնին: Պղնձի ցածր գնի պատճառով նվազում է Հայաստան մտնող արտարժույթը և նվազում են պետբյուջե վճարվող հարկերը:

 
«Ռուսական ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը: Դատելով գունավոր մետաղների գների վերջին շրջանում արձանագրվող միտումներից՝ առաջիկայում պղնձի էական թանկացում աշխարհում չի սպասվում»,– գրում է թերթը։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

05.12.2014 10:49

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*