Հայերեն

Հարց. – Այսինքն` Խոջալուն հայե՞րն են արել:

02.02.2013 | 12:15

1359792787_georg-vanyanՀարց. – ԱյսինքնԽոջալուն հայե՞րն ենարել:

 Պատասխան. -ԱյոՄեր ձեռքերով:

Փառատոնի կազմակերպիչ Գեորգի
Վ
անյանը
տարակուսում էթե ինչու «Մուսավաթին» ևԱլահշուքյուր Փաշազադեին Հայաստան չենհրավիրում

Դեռ անցյալ տարվա նոյեմբերին «Խաղաղարարնախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ-ն նախատեսում էր Հայաստանում անցկացնել «Stop» ադրբեջանական ֆիլմերի փառատոն,սակայն դահլիճների սեփականատերերը հրաժարվեցին դահլիճ տրամադրելուց: ՀԿ-ինախագահ, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանըփորձեց փառատոնն անցկացնել նաև այս տարվա նոյեմբերի 2-ին և 12-ին` Ադրբեջանումհայ հովիվ Մանվել Սարիբեկյանի խոշտանգումից ու սպանությունից օրեր անց, սակայնդահլիճի տնօրենները դարձյալ հրաժարվեցին տարածք տրամադրելուց: Փոխարենընոյեմբերի 12-ին Թեքեյան կենտրոնում «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն անցկացրեցթուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում։ Ֆիլմերն աչքի էինընկնում հայատյացությամբ, այդ ֆիլմերում ադրբեջանցիներն ու թուրքերը հայիններկայացնում են որպես թշնամի:

Ադրբեջանական ֆիլմերի «Stop» փառատոնը, որը հովանավորում է Հայաստանում ԱՄՆդեսպանատունը, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ծրագրի շրջանակներում է,սակայն Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել նախատեսված չէ:

Այսօր Գեորգի Վանյանը հանդիպեց լրագրողներին և պատասխանեց նրանց հարցերին:

Գեորգի Վանյան – Ես հասարակական գործիչ եմ, իմ յուրաքանչյուր գործողություն ծրագրավորված է:

Ո՞ւմ կողմից է ծրագրավորված:

Իմ կողմից:

Ո՞ւմ պատվերով:

Որևէ մեկը չի կարող ինձ որևէ բան պատվիրել: Ես 1989 թ.-ից հրապարակում եմ, և թող գտնվի մեկը, որ ասի, որ ես պատվերով եմ աշխատել:

7.or-ում տեղադրված է հոդված, որում ադրբեջանցիներից ներողություն եքխնդրել Խոջալուի համար:

Բացի այդ հարզացրույցից, որտեղ ես խոսել եմ Խոջալուի մասին, ես Խոջալուի մասին խոսել եմ իմ բոլոր հրապարակային ելույթներում Երևանում, Հայաստանի բոլոր 10 մարզերում բաց հրապարակային հանդիպումների ժամանակ, ոչ թե նեղ սեմինարիստների շրջապատում, այլ քաղաքացիների հետ` մշակույթի պալատներում, դպրոցներում, համալսարաններում, այլ հասարակական ֆորմատներում:

Ի՞նչ եք խոսել: Մեզ դա է հետաքրքրում:

Խոջալուի մասին ես խոսել եմ այն, ինչը ես կարևոր եմ համարել խոսել` որպես իրավապաշտպան, որպես հասարական գործիչ: Մեր հասարակության մեջ կա այդ տաբուն, որը չի խոսում մեր օգտին: Ադրբեջանում կա տաբուն` Սումգայիթի մասին:

Կարո՞ղ եք հարցին կոնկրետ պատասխանել:

Այ, երբ Ադրբեջանում խոսեն Սումգայիթի մասին, Հայաստանում կխոսեն Խոջալուի մասին:

Այսինքն` Դուք հավասարության նշա՞ն եք դնում:

Մենք որակական մի նոր քայլ կկատարենք և գլադիատորների հարևանությունից, այն է` մեր խնամակալի խնամակալությունից դուրս կգանք և երկու հարևան ժողովուրդներ` այդ խոսակցությամբ կկանխենք հաջորդ խոջալուները և հաջորդ սումգայիթները:

Պրն Վանյան, ես ուզում եմ` հստակ պատասխանեք: Դուք հավասարության նշանդնո՞ւմ եք Սումգայիթի և Խոջալուի միջև:

Ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ էքսկլյուզիվ հարցազրույցով:

Հիմա պատասխանեք: Հարցը հնչել է:

Ներողություն, սա իմ ասուլի՞սն է: Թեման արդեն հրապարակել եմ: Ես ռազմահայրենասիրական տրիբունալ չեմ եկել: Ես չեմ եկել դատարան: Ես խնդրում եմ ռազմահայրենասերներին իրենց վեր չհամարեն Հայաստանի բոլոր ատյանների դատարաններից, այդ թվում նաև` Սահմանադրական դատարանից: Այսօրվա իմ ասուլիսի թեման է` ինչու արգելափակվեց Հայաստանում «Stop» փառատոնը:

Ձեզ հրավիրել են «Ազատություն» ռադիոկայան, բայց Դուք խուսափել եք: Իսկհիմա հրավիրում եք երկխոսության: Այն ժամանակ գնայիք երկխոսության:

Ես խնդրում եմ հստակություն մտցնել: Եթե այստեղ ուրիշի ասուլիսն է, խնդրում եմ ասեք: Այսօրվա մեր թեմայից շեղվում ենք:

Կոնկրետ հարց է հնչել: Երրորդ անգամ հարցնում եմ` Դուք հավասարությաննշան դնո՞ւմ եք Սումգայիթի և Խոջալուի միջև:

Այո, ես հավասարության նշան դնում եմ, որովհետև երկուսն էլ ծրագրավորվել են նույն կենտրոնի կողմից:

Ո՞ր կենտրոնի: Ո՞վ է իրագործել: Ասեք, մենք «չգիտենք»: Մենք գիտենք, որԽոջալուում ուղղակի մարդկանց դիմացից սպանել եմ Ադրբեջանի կողմից:

Կրեմլից: Մեր և ադրբեջանցիների ձեռքերով:

Այսինքն` Խոջալուն հայե՞րն են արել:

Այո: Մեր ձեռքերով: Հիմա անցնում եք արդեն իմ ասուլիսի թեմային:

Անվտահություն կա Ձեր անձի նկատմամբ, հայտարարություններ կան, թե Դուք ինչո՞վ եքտարբերվում ադրբեջանական մամուլում տեսակետներ հայտնող քաղաքացիներից,քաղաքական գործիչներից և կամ ավելի կոնկրետ` day.az-ից: Մարդ, որը իր բոլորհայտարարությունների մեջ նույն տեսակետն է հայտնում, ինչ ադրբեջանական կողմը,վստահություն չի ներշնչում, որ Հայաստանում կազմակերպի ադրբեջանական ֆիլմերիփառատոն: Այդ ֆիլմերի պատկերը շատ տեսանելի և պարզ է. ամբողջությամբհակահայկական են, հայի կերպարը այլասերված, այլանդակված է: Այսօր ժամանակը չէ,որ Հայաստանում նման ֆիլմեր ցուցադրվեն:

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի խնդիրը չէ հարցը: Խնդիրը այն է, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը բաց, հրապարակային միջոցառում է: Այլապես ի՞նչ տեղի ունեցավ: Մեղադրում էին, որ չի կարելի ադրբեջանական ֆիլմեր ցուցադրել, բայց Թեքեյան կենտրոնում ցուցադրվեցին ադրբեջանական ֆիլմեր: Փաստարկվում էր, թե ինչու չի կարելի ցուցադրել ադրբեջանական ֆիլմեր, որովհետև «Գեորգի Վանյանը հակահայկական պրոպագանդայի ֆիլմեր է ուզում ցուցադրել և զոմբիացնել հայ հասարակությանը»: Բայց Թեքեյան մշակութային կենտրոնում ցուցադրվեցին քարոզչական նկատառումներով նկարահանված ադրբեջանական ֆիլմեր: Հակահայկական ֆիլմեր ցուցադրվեցին: Հայրենասերները հասան իրենց նպատակին (և ես դա արձանագրում եմ), որ այս ամենը ավելի շատ հոգեբուժարան է հիշեցնում, իսկ վարվեցողության կանոնները գաղութ են հիշեցնում:

Հայրենասիրությունը վա՞տ բառ է: Ցավում եմ, որ Ձեր բերանից հայրենասերբառը հնչում է որպես հայհոյանք:

Այսինքն` գաղութում իրադրության տերը գաղութի եզրույթով «պալաժենեցն» է, որը թելադրում է, թե ինչ պետք է անել: Այդ կյանքում տեղավորվելու համար սպասավորները փորձում են տեղավորվել այդ տիրույթում:

Ինչո՞ւ եք խուսափում թեմայից: Այն ֆիլմերի մասին պատմեք, որոնք ցանկանումէինք ցուցադրել: Այդ ֆիլմերի բովանդակությունը կասկած է հարուցում: Ինչո՞ւ էփակվել փառատոնը:

Փառատոնը չի փակվել: Փառատոնը արգելափակվել է: Թերթերը գրում են, որ այն արգելվել է: «Արգելվելը» և «արգելափակվելը» ուրիշ է: Պետության փաստաբանը դատախազությունն է: Դատախազությունը քրեական գործ չի հարուցել: Դատարանը որոշում չի կայացրել:

Ադրբեջանցիների կողմից նկարահանված վերջին վիդեոն, որ ես նայել եմ, եղել է ՄանվելՍարիբեկյանի խոստովանանքը, երբ մարդը խոշտանգված տեսքով ասում է, որ «եսդիվերսանտ եմ»: Պրն Վանյան, որքանո՞վ է նպատակահարմար փառատոն անցկացնելայն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը վերադարձնում էր հայ հովվի դիակը: Դուք`որպես իրավապաշտպան, արձագանքե՞լ եք Մանվել Սարիբեկյանի մասին նկարահանված «ֆիլմին», որտեղ ինքը խոշտանգված վիճակում «խոստովանում է», որ դիվերսանտ է:

Ամբողջ խնդիրը այն է` ես եմ որոշում` ինչին արձագանքեմ և ինչին չարձագանքեմ:

Ծանոթ չե՞ք Մանվել Սարիբեկյանի «ֆիլմին»:

Իհարկե, ծանոթ եմ: Իմ գործունեության հիմքում ընկած է այն, որ Մանվել Սարիբեկյան սպանություններ մենք չունենանք: Այլ խնդիր է, որ որոշ ուժերի խնդիրը այն է, որ այդ սպանությունները և ռազմահայրենասիրական ամբիոնն ու տրիբունը լինեն շարունակական: Դա կենսաձև է: Այսինքն` մենք տարբեր հարթություններում ենք գտնվում: Եվ եթե մեկը չի համաձայնում էդ ուռա-պատրիոտիզմին, դա չի նշանակում, որ ինքը դավաճան է կամ սխալ է:

Իսկ եթե սխալ քարոզչությո՞ւն է անում…

Սխալ քարոզչությունը արեցին Թեքեյան կենտրոնում էդ ֆիլմերի ցուցադրությամբ, որոնց հեղինակները այդ հիստերիան էին գլխավորում:

Ո՞վ է արգելափակել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, և ի՞նչ ֆիլմեր են:

Փառատոնը պետք է կայանար 2009 թ. նոյեմբերին, սակայն այն բոլոր դահլիճները, որոնք մենք ամրագրում էինք, շատ արագ հրաժարվում էին: Գործը հասավ մինչև այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր: Եվ արդեն կոնկրետ պայմանագրի առկայության պայմաններում միշտ վերջին պահին ահաբեկված սեփականատերը հրաժարվում էր տրամադրել իր տարածքը:

Ումի՞ց ահաբեկված:

Ես հիմա Ձեզ առաջարկում եմ, որ, սիրելի լրագրող, Դուք սկսեք լրագրողական հետաքննություն:

Ֆիլմերի բովանդակությունը ո՞րն է:

Եվ իմ ձեռքի տակ ունեցած բոլոր փաստերը կտրամադրեմ էն բոլոր լրագրողներին, ովքեր կցանկանան, որ անցկացնեն լրագրողական հետաքննություն:

Ֆիլմերի բովանդակության մասին չխոսեցիք: Ընդհանրապես Ձերկազմակերպությունը փորձե՞լ է, որ Ադրբեջանում անցկացնեն հայկականֆիլմերի փառատոն:

Թե Ադրբեջանում ինչ կանեն` իմ անելիքը չէ: Ես խնդրում եմ` թեմայից մի շեղվեք:

Դուք ասացիք, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ծրագրիշրջանակներում է փառատոնը:

Դուք, այսինքն` խոսում եք փոխադարձության սկզբունքի մասին: Այդ դեպքում, փոխադարձության սկզբունքից ելնելով, ինչո՞ւ «Մուսավաթի» այցը չեք առաջարկում Հայաստան: Էդ դեպքում, եթե դուք խոսում եք փոխադարձության սկզբունքից, հայելային մոտեցումից, ինչո՞ւ, ի պատախան մեր կաթողիկոսի, Ալահշուքյուր Փաշազադեի այցը չեք պահանջում Հայաստան: Ինչո՞ւ: Հիմա մենք նորից վերադառնում ենք փառատոնին: Այսօր ես սիրով հայտարարում եմ, որ Հայաստանում «Stop» ադրբեջանական ֆիլմերի արգելափակման պայմաններում մենք սկսում ենք Հայաստանում նախափառատոնյան օրեր: Այդ ֆիլմերը մենք ընտրել ենք, որպեսզի մեր քաղաքացիներին հրապարակային բաց միջոցառմամբ ցուցադրենք և քաղաքացիների համար հրապարակ ստեղծենք, որ իրենց տեսակետները հայտնեն, որպեսզի ներհասարակական երկխոսություն սկսվի:

Պրն Վանյան, ասացիք, որ ցուցադրում եք հասարակության համար: Ի՞նչ էտալիս դա մեր հասարակությանը:

Համեցեք այդ ֆիլմերը նայեք, Ձեր կարծիքը ասեք:

Դուք ներկայացրեք` ինչի մասին են այդ ֆիլմերը: Մի ֆիլմի սցենարը կարճկպատմե՞ք:

Ֆիլմը եկեք նայեք, հրավիրում եմ: Ես Ձեզ համար ֆիլմ պատմող չեմ, երիտասարդ:

Ասենք` եկավ, նայեց հայ հասարակությունը: Ի՞նչ կտա դա հայհասարակությանը:

Ախր, ասում եք` ենթադրենք եկավ-նայեց: Բայց թող գա, նայի, տեսնենք` ինչ կտա, կտա՞, թե՞ չի տա:

Պրն Վանյան, եթե փառատոնը զուտ մշակութային միջոցառում է, ապա ինչո՞վկբացատրեք, որ չանցկացվելու առթիվ երեկ երեկոյան Ձեր տարածածհայտարարության մեջ նշել եք «ահաբեկչական ռեժիմ» արտահայտությունը:Ո՞ւմ էր ուղղված այդ արտահայտությունը և ինչի՞ն պիտի ծառայեր:

Ես իմ հայտարարությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ, թող դա մեկնաբանեն վերլուծաբանները: Ինձ մի ներքաշեք ինքնապաշտպանության դաշտ, ես ինքս ինձ պաշտպանելու ցանկություն չունեմ: Երբ Դուք խոսում եք «եթե»-ներով, ես արդեն բազմիցս նման «եթե»-ներին հիշեցրել եմ դասականի խոսքը, որ «եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»: Թող ֆիլմերը ցուցադրվեն, նոր տեսնենք` ինչ է լինում:

Ադրբեջանը այդպիսի այլանդակ հակաքարոզ է տանում իր քաղաքականությամբ,արվեստով: «Ոսկե ծիրանի» շրջանակներում գալիս են թուրքական ֆիլմեր (Թուրքիայիհետ էլ առանձնապես լավ հարաբերություններ չունենք), և եթե ադրբեջանական ֆիլմերբերեին, չեմ կարծում, որ հասարակությունը կընդվզեր այնպես, ինչպես Ձեր փառատոնիդեմ: Այստեղ խնդիրը ֆիլմերը` արվեստ չէ: Դուք զբաղվում եք սխալ քարոզչությամբ, Դուքուզում եք ժողովրդավարական հերոսի կերպար ստեղծել (շատ լավ պատկերացնում եմ, թեում համար) և օգտագործել այդ դիմադրությունը: Արդյոք Ձեր նպատա՞կն է հիմա ստեղծելայդ կերպարը, որն իբր թե «ուզում է շատ ժողովրդավարական մի բան անել հանունարվեստի ու ժողովրդավարության, բայց չի ստացվում, որովհետև ինքը բռնապետությանպայմաններում է ապրում», թե՞ ոչ:

Հարգելի դատարան, դա հռետորակա՞ն հարց էր, թե՞ պատախանեմ:

Ես ուզում եմ` իմ տպավորությունը ժխտեք կամ հաստատեք:

Ես շատ ավելի ծրագրային ելույթ տեսա, քան հարց: Եվ քանի որ Դուք ստանձնել եք դատարանի գործառույթը, ես ընդունում եմ Ձեր դատավճիռը:

Որքա՞ն է Ձեր շահույթը կազմելու այս փառատոնից, և ո՞վ է Ձեզ այդ գումարըվճարելու:

Մենք ՀԿ ենք: Մենք շահույթ չենք հետապնդում:

Անվճա՞ր եք այս փառատոնը կազմակերպելու:

Ոչ, անվճար են լինելու դիտումները:

Իսկ անձամբ Ձեր` որպես հասարակական գործչի շահույթը որքա՞ն է այսփառատոնից: Ո՞վ է վճարելու:

Մեր կազմակերպությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Փառատոնը իրականացվում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատան Դեմոկրատիայի զարգացման փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Որքա՞ն է այդ դրամաշնորհը:

Այն կազմում է 9.600` մինչև 10.000 դոլար:

Եվ Ձեզ որքա՞նն է մնալու այդ գումարից:

Ինձ այդտեղից ոչինչ չի մնալու:

Իսկ Ձեր շահը ո՞րն է:

Իմ շահը իմ հասարակական գործունեությունն է: Իմ շահը Հայաստանի քաղաքացին է, այն քաղաքացին է, որի առջև փակվեցին այդ փառատոնի դռները: Իմ շահը այն է, որ գտնվեցին Հայաստանի քաղաքացիներ, որոնք տոտալ դիկտատուրային չենթարկվեցին և ցանկություն հայտնեցին այդ ֆիլմերը դիտել: Իմ շահը այն է, որ եթե նախկինում իմ գործունեության վերաբերյալ շատ մտավորականներ շշուկով կուլիսներում ինձ ասում էին. «Դու ճիշտ ես, բայց նման ոչ պոպուլյար բաները հրապարակավ չի կարելի անել»…

Գուցե պատրաստ չէ հասարակությունը, գուցե շտապում եք:

Հիմա իմ շահը այն է, որ վերջապես գետտոյի այդ պատերը խարխլվեցին, և արդեն մտավորականները սկսեցին բարձրաձայնել:

Ի՞նչ բարձրաձայնել:

Բաձրաձայնել թելադրված դիկտատուրային ալտերնատիվ տեսակետ: Իմ շահը այն է, որ հասարակության անունից մարդիկ չխոսեն: Իմ շահը այն է, որ օտարված քաղաքացիները ներգրավվեն իրենց հուզող կենսական խնդիրների իրագործմանը:

02.02.2013 12:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*