Հայերեն

ՀՀ նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Ջեյմս Ուորլիքին

17.09.2014 | 16:15

sarkisyan44Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

Նալբանդյանն ու Ուորլիքը մտքեր են փոխանակելսեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ արծարծված հարցերի շուրջ։ Կողմերը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

 
Սարգսյանը և Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

17.09.2014 16:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*