Հայերեն

«Հողերի օկուպացման պատճառով Հայաստանը դուրս է մնացել էներգետիկ նախագծերից»

24.11.2014 | 12:15

Ahmet-Davutoglu-5«Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմամբ ամինից շատ շահագրգռված է Թուրքիան»:
Աայդ մասին Ստամբուլում ելույթ ունենալով Ատլանտիկ խորհրդի նիստում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուդօղլուն:

 
«Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային նախագծերից, որովհետև շարունակում է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացնելը»,- հավաստել է Ա.Դավուդօղլուն՝ ընդգծելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության կարևորությունը: «Ես կոչով դիմում եմ Հայաստանին. ավանդ ներդնել խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ հաջող տարածաշրջանային նախագծերի մասնակից, սակայն հարկավոր է քաղաքական կամք:

 
Այնուհետև Ա. Դավուդռղլուն նշել է Անդրանատոլիական նախագծի (TANAP) նշանակությունը: Նա հիշեցրել է, որ 1990 թ.թ. Կովկասը և Բալկանները համարվում էին ճգնաժամային գոտիներ: «TANAP-ը ոչ միայն Ադրբեջանից էներգապաշարները Բալկաններ փոխադրելու ցանկություն է: Մենք նաև ճգնաժամային գոտիների միջև կստեղծենք բարեկամության կամուրջ: Դրանով հանդերձ, TANAP-ը վերածվել է խաղաղության կամրջի, որի մեկ ծայրը գտնվոխւմ է Բաքվում, իսկ մյուսը՝ Ալբանիայում և Ադրիատիկում»,- նշել է վարչապետը:

 

“KarabakhİNFO.com”

 

24.11.2014 12:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*