Հայերեն

«Հուսով եմ, որ Փարիզում նախագահների հանդիպումը մեզ կմոտեցնի խաղաղությանը»

27.10.2014 | 15:34

uorlikԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Փարիզում նախագահների հանդիպումը դրականորեն կազդի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների վրա:
Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Ջ. Ուորլիքը նաև ընդգծել է, որ բանակցություններին մասնակցելու համար գտնվում է Փարիզում:
«Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը հանդիպումներ կանցկացնի նախագահ Սարգսյանի և նախագահ Ալիևի հետ և դրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»,- գրել է դիվանագետը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

27.10.2014 15:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*