Հայերեն

Հրանտ Բագրատյան. Նողկալի սուտ է՝ արտագաղթն ահագնացող է, ստվերի նվազում էլ չկա

04.09.2014 | 10:34

10656555_1525989274282111_1182523272_n-Պարոն Բագրատյան, Դուք օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել, որով առաջարկել եք հայաստանյան բանկերը վերագրանցելու և բաց բաժնետիրական ընկերություն դառնալու հնարավորություն տալ: Ո՞րն է Ձեր այդ նախագծի նպատակը, և այն բանկային համակարգում ի՞նչ զարգացում կարող է ապահովել:
-Ես առաջարկել եմ մի բան, որը պետք է վաղուց լիներ:Մեր այսօրվա 22 բանկերից ընդամենը մի քանիսն են ԲԲԸ: Բանկերը գործում են հազարավոր հաճախորդների հետ և պետք է լինեն ԲԲԸ: Ցանկացած նոր ներդրողի մուտքը որպես ներդրող բանկային ոլորտ և դուրս գալը պետք է ազատ լինի: Բացի դրանից՝ այն բանկերը, որոնք ԲԲԸ են, պետք է ազատ սակարկության դրվեն ֆոնդային բորսայումորպես ներդրող, և մենք պետք է տեսնենք բանկերի ֆոնդային ինդեքսը: Հետասյու սա մեր տնտեսական կյանքումպետք է լինի կարևորագույն ցուցանիշ:

 
12 տարի է՝ այս մասին ասում եմ: 12 տարի առաջ ասում էին, թե դուք ինչո՞ւ չէիք անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ վարչապետ եմ աշխատել 4 տարի` 1400 օր, մոտ 35 հազար ժամ: Այդ ընթացքում ամեն բան չեն հասցնում անել: Կենտրոնական բանկի նախագահին մի քանի անգամ այդ հարցը տրվել է: Վերջին անգամ ասաց` իհարկե, դա պիտի արվի:

 
-Եթե կառավարությունը այդ նախագծին դրական եզրակացությունտա, և Ազգային ժողովն էլ ընդունի, ի՞նչ է տալու այն բանկային համակարգին:

 
-Բացելու է բանկային համակարգը դեպի նոր կապիտալը, մեզ հասանելի է դարձնելու բանկային համակարգը: Չի լինելու այնպես, ինչպես հիմա է, որ կլանն ունի իր բիզնեսը, իր հյուրանոցը, իր ռեստորանը, իր բանկը:

 
-Բայց այդ տարբերակը Հայաստանումհիմա հնարավոր համարո՞ւմ եք, հատկապես որ մեր երկրում բանկեր ունեն խոշոր գործարարները, որ իրենց ֆինանսական շրջանառությունը հենց իրենց բանկերով անեն: Նրանք կբացե՞ն իրենց բանկերը:

 
-Գիտեք, թե ես ինչպես եմ մտածում. Հայաստանը չի կարող լինել խոշոր գործարարների երկիր: Խոշոր գործարարներն են սպանում Հայաստանը, եթե միայն իրենք են: Եթե խոշորի հետ փոքր ու միջինն էլ է աշխատում, դա արդեն այլ հարց է:

 
– Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկել եքփոփոխել«Ակցիզային հարկիմասին» օրենքը, որի համաձայն պետք է ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Ձեր դիտարկմամբ՝ այդ փոփոխությունը կիջեցնի գինու ակցիզը և կբարձրացնի օղու ակցիզը:

 
-Օրենսդրական այդ փոփոխությունն իմ վաղուցվա երազանքն էր: Շատ հաճախ ասում են, թե մենք օղի խմող երկիր ենք: Ես դրան համամիտ չեմ, դա զուտ տնտեսագիտական բացատրություն ունի: Օղի խմելով՝ մենք ավելի շուտ կալորիա ենք ստանում, քան գինի խմելով: Ես տնտեսագետ եմ և կարծում եմ, որ նույնիսկ ալկոհոլիզմը որոշակի տնտեսական հիմք ունի: Շատ հաճախ հարբեցողները պատահում են չունևոր մարդկանց մեջ, այնպիսի մարդկանց մեջ, որոնք ունեն գոնե այնքան եկամուտ, որ օղի խմեն: Օղին պատրաստում են ցորենից, Հայաստանը, մեծ հաշվով, ցորեն ներմուծում է: Գինին ստանում ենք խաղողից, իսկ ՀՀ-ն աշխարհում համարվում է խաղողի հայրենիք: Ինչո՞ւ մենք չսովորենք գինի խմել: Բայց եթե տնտեսապես շահավետ լինի գինի խմելը, հավատացնում եմ, մարդիկ կսկսեն գինի խմել: Կզարգանա խաղողագործությունը, վերջապես կունենանք խաղողի նորմալ տեսակներ գինու և ոչ միայն կոնյակի համար: Սա հանգեցնելու է մեծ տնտեսական փոփոխության, և ևս այդ փոփոխությունն արել եմ:

 
– Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանը «Բազեի» հետ հանդիպման ժամանակ չհամաձայնեց այն հարցադրմանը, թե Հայաստանում ահագնացող արտագաղթ կա: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

 
-Ս.Սարգսյանը «Բազեի» հետ հանդիպելիս մի քանի որակական մտքեր արտահայտեց, և, որքան հասկացա, խուսափում է թվեր ասել` չվստահելով դրանց: Նա խոսեց արտագաղթի, տնտեսության ստվերայնության, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին: Արտագաղթի մասին ասաց, որ բոլոր երկրներից էլ արտագաղթում են, արտառոց ոչինչ չկա, և համաձայն չէ, որ Հայաստանի արտագաղթը ահագնացող է: Իսկ նրան տոն տվեց Ահարոն Ադիբեկյանը, որ ասում էր՝ 1994թ. հացի կտրոններով հաշվել են, 1 մլն մարդ է մնացել: Սա նողկալի սուտ է:

 
Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ասածին, ներկայացնեմ Համաշխարհային բանկի տվյալները: 2009-2013թթ. Հայաստանի միգրացիոն ցուցանիշը եղել է 324 հազար: Նույն ժամանակամիջոցում Վրաստանում, որի բնակչությունը մեզանից զգալիորեն ավելի է, եղել է 167 հազար: Ադրբեջանը Հայաստանից 3 անգամ ավելի բնակչություն ունի, և այդ ցուցանիշը 262 հազար է:
Ս.Սարգսյանը մեկ այլ բան ասաց, թե՝ բայց չէ՞ որ արտագաղթն ավելի քիչ է, քան թե 90-ականների սկզբներին: Ասեմ, որ ամենածանր թիվը 1992-ն էր` 240 հազար, 1993-1994 թթ.՝ 140-120 հազար, և հանկարծ 1995թ. թիվն իջնում է 20 հազար, 10-15 հազար՝ 1996-ին, և մինչև 2007-2008 թթ. պահպանվում է 5-15 հազար թիվը: 2008-ից այն դառնում է 40- 80-90-30-29-60 հազար:

 
Ամբողջ հարցն այնն է, որ վիճակագրություն ընդհանրապես չկա: Մենք ունեինք միայն քաղավիացիայի` մեկնածների և ժամանածների տվյալները: Եվ այդ 240 հազարի մեջ ներառված են ինչպես աղետի գոտուց դուրս եկածները, այնպես էլ Բաքվից եկած և այստեղից էլ մեկնած 350 հազար մարդիկ: Եթե այս թվերը հանում ենք, ապա ստացվում է, որ 90-ականներին իրականում համեմատաբար քիչ են արտագաղթել:

 
Ինձ հուզում է Ա.Ադիբեկյանի հայտարարությունը, թե մենք խիստ քայքայվեցինք, Վրաստանը հարթ քայքայվեց: Ուզում եմ, որ այս մարդը մեկընդմիշտ հասկանա` Հայաստանի տնտեսությունը 53 տոկոսով է պակասել: Սա այն թիվն է, որ այսօրվա իշխանությունն է հրապարակում այն տարիների մասին: Վրաստանի տնտեսությունը քայքայվել է 72 տոկոսով: Կամ երբ նա ասում էր, թե 94-ին կտրոններով 1 մլն մարդ էր մնացել, իրական թիվը 3 մլն 405 հազար է եղել, և սպառվել է 440 տոննա հաց 2013թ. 290 հազար տոննայի փոխարեն: Սպառվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան սպառվել է անցյալ տարի: Իսկ 1994-ին մենք դեռ 24 ժամ հոսանք չէինք տվել, 1995-ին ատոմակայանը գործարկելուց հետո կարողացանք տալ: Եվ այս նողկալի ստերը ցավալի են ինձ համար:

 
-Իշխանությունները կամ փորձագետները չգիտե՞ն, որ 90-ականների արտագաղթի թվերի մեջ է մտնում նաև Ադրբեջանից եկածների թիվը, որոնք հետո մեկնել են այլ երկրներ:

 
-Չկա փորձագետ, ես կարծում եմ, որ նախագահի մոտ այսօր որևէ լուրջ մասնագետ չկա: Տեղյակ չեն: Այդ թիվը երկու անգամ խորհրդարանում ասել է Տիգրան Սարգսյանը, 2 անգամ պատասխանել եմ` մի՛ ստեք:

 
-Ս.Սարգսյանը չգիտի՞, որ 90-ականների արտագաղթի թվերի մեջ է մտնում նաև Ադրբեջանից եկածների թիվը, որոնք հետո մեկնել են:
-Վստահ եմ, որ ոչ: Կամ՝ երբ նախագահն ասում է, որ ստվերային տնտեսությունը 13-ից բարձրացել է 23 տոկոսի, մի լավ մասնագետ պետք է նրա կողքը լինի: Եվ մենք կարող ենք հանդիպել, եթե նրան անհրաժեշտ է: Ես պնդում եմ, որ Հայաստանում տնտեսագիտության մեջ առանց այդ էլ սակավաթիվ լավ մասնագետներից ոչ մեկը նրա կողքին չէ, կառավարությունում չէ:
Իհարկե, իմ այս խոսքերից հետո անմիջապես կասեն, թե պաշտոնի ենք ձգտում, բայց ես պարտավոր եմ սա ասել: Նախ, 2007-ին 13% չի եղել, այլ 15.4%։ Բացի դրանից՝ նախագահը պետք է իմանա, որ այդ թվի բարձրացումը արհեստական է, քանի որ սոցիալական վճարները դարձել են եկամտահարկ: Իսկ ամենաէականն այն է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է բարձրանալ ինչպես հարկերը ավելացնելու հաշվին, այնպես էլ ՀՆԱ-ի նվազման դեպքում: ՀՆԱ-ի այն աղետալի անկումը, որ թույլ է տրվել 2009թ., արհեստականորեն բարձրացրեց այդ ցուցանիշը: Ես չեմ կարող ասել, թե ընդհանրապես մի փոքր բարձրացում տեղի չի ունեցել, բայց եթե նախագահը նայի թվի էվոլյուցիան, կտեսնի, որ աճ չկա: Կամ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բնութագրում է ստվերայնությունը: Օրինակ, Ուկրաինայում դրա նվազագույն ցուցանիշը վերջին 19 տարում եղել է 29 տոկոս, առավելագույնը` 43 տոկոս: Միշտ ավելի բարձր է, քան թե Հայաստանում է, բայց ստվերն այնտեղ ավելին է, քանի որ մարդը կարող է հարկ տալ, բայց ստվերում լինել:

 
Շատ հաճախ մարդկանց վրա կոնկրետ գումարով հարկ է դրվում, բայց դրա երեք անգամ պակասը պետք է տար:Հարկը չի հաշվարկվում օրենքով, մուծած հարկի թիվը կամայական մի թիվ է կոնկրետ պաշտոնյայի և կոնկրետ գործարարի միջև: Եվ ես կուզենայի, որ այս նրբությունները հասկացվեին: Եվ մենք կհասկանանք, որ գործ ունենք այնպիսի ղեկավարության հետ, որ հստակ թվեր է ասում, այլ ոչ թե նրա ելույթներից ամեն անգամ հարց առաջանա, թե ով է նրան տեղեկատվություն տալիս: Եվ եթե ունենք ճիշտ տեղեկատվություն, դա առաջ գնալու հնարավորություն է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր վարչապետի ու կառավարության գործունեությունը, չէ՞որ արդեն 4 ամիս է, ինչ նրանք աշխատում են: Պաշտոնավարման առաջին օրերին Հովիկ Աբրահամյանը հավասար խաղի կանոնների մասին հայտարարեց. Ձեր կարծիքով՝ տնտեսության մեջ այդ հավասարությունը սկսե՞լ է գործել:

 
-Ասել եմ, որ ես առաջընթաց չեմ տեսնում, բայց վերջնականապես կանդրադառնամ հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին:

Գնահատականներ կտամ 6 ամիս համբերելուց հետո, այն բանից հետո, երբ սեպտեմբերին կտեսնենք, թե ինչ օրենսդրական փաթեթներ են գալիս, որոնցով էլ պարզ կդառնա, թե իր ծրագրի որ մասն է, որ կառավարությունն իրականացնում է:

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

04.09.2014 10:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*