Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրը, թե դատավարություն է սկսվում Հայաստանի զինված ուժերի կողմից գերեվարված Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասկերովի նկատմամբ:
ԱՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմը իրավական առումով իրավունք չունի քրեական գործ հարուցելու Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ և այդ դատարանի որոշումը չի կարող որևէ իրավական ուժ ունենալ:
«Իրենց հարազատների գերեզմանն այցելած Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասկերովը գերի են վերցվել ու կտտանքների ենթարկվել, իսկ Հասան Հասանովը գազանաբար սպանվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Հայաստանի այդ գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքներին և Ժնևյան կոնվենցիայի դրույթներին: Ոչ ոք չի կարող սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժը Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ բացառությամբ ԱՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է աշխատել միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ՝ Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասկերովի ազատման ուղղությամբ»:
“KarabakhİNFO.com”