Հայերեն

Ադրբեջանի ՊՆ. «Խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինների տարահանման մասին հաղորդագրությունը սադրանք է»

24.11.2014 | 12:11

mudafie nazirliyi

«Հայկական ԶԼՄ-ների ինչ որ հատուկ նշանակության գործողության մասին տեղեկատվությունը, որի արդյունքում տարահանվել են Հայաստանի ԶՈւ-ի խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները, հայկական կողմի հերթական սադրանքն է»:

Այդ մասին ասվում է Ադրբեջանի Պաշտոպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նշել են, որ հայկական կողմի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն երկու զոհ է տվել, նույնպես չի համապատասխանում իրականությանը:

 
«Ավելի վաղ կանխատեսելով, որ հայկական կողմը կփորձի մարդկային աճյունները ներկայացնել որպես Հայաստանի ԶՈւ-ի խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններ, կցանկանայինք նշել, որ իրականում հայ ժողովրդին ցուցադրվելու են Հայաստանի ԶՈւ-ի ավելի վաղ սպանված զինվորների մարմինները»,- հայտարարել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

24.11.2014 12:11

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*