Հայերեն

Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսում

15.10.2014 | 14:39

032f7cf5be2cf0de01f6adfb951a68ffՍտրասբուրգում մեկնարկող Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսի տեղական ու տարածաշրջանային իշխանությունների 27-րդ լիագումար նստաշրջանում կլսվի՝ «Անջատողական լարվածությունը Ուկրաինայում և հարևան երկրներում» խորագրով զեկույցը և քննարկումներ կկատարվեն այդ թեմայի շուրջ:

 

 

Կոնգրեսը նախապես այդ զեկույցում անջատողականությունից տառապող երկրների ցուցակում ներառել էր միայն Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Սակայն այսօր երկար քննարկումներից հետո կառույցի Բյուրոն այդ փաստաթղթում Ադրբեջանը ներառելու մասին որոշում է ընդունել:

 

 

Կոնգրեսի նոր նախագահ Ժան-ԿԼոդ Ֆրեկոն հայտարարել է, որ քննարկմանը հրավիրվել է նաև Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը. «Ադրբեջանում առկա է ղարաբաղյան խնդիրը, իսկ նման խնդրի առկայության դեպքում մենք չէինք ցանկանա Ադրբեջանը զերծ պահել այդ խնդիրների քննարկումից: Դրա համար էլ մենք քննարկումներին հրավիրեցինք ադրբեջանցի նախարարին»:

 

 

Խոսելով անջատողական միտումների մասին, Ժան-ԿԼոդ Ֆրեկոն ընդգծել է, որ պառակտումն ու անջատողականությունը դրական միտում չի հանդիսանում եվրոպական տարածության համար. «Դա ինչպես Կոնգրեսի, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի դիրքորոշումն է»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.10.2014 14:39

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*