Հայերեն

«Ղարաբաղում ավերվել են Ադրբեջանին պատկանող ազգային մշակույթի հուշարձանները»

04.11.2013 | 14:15

1383560093_1568«Այսօր Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղիտարածքների օկուպացիան հանդիսանում էափսոսանք առաջացնող փաստ»։

 

Ինչպես հաղորդում է karabakhinfo. com-ը՝ այդ մասին Բաքվի III միջազգային հումանիտար համաժողովում իր ելույթում հայտարարել է ISESCO-ի գլխավոր տնօրեն Աբդուլազիզ բին Օսման ալ-Թուվեյջրը։

ISESCO-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ավերվել են Ադրբեջանին պատկանող ազգային մշակույթի հուշարձանները. «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման մասին ՄԱԿ-ի բանաձևերը չեն իրագործվում։ Բացի դրանից, չլուծված է մնում Պաղեստինի հարցը։ Անվտանգության Խորհուրդը ցուցադրում է սեփական պարտականությունները իրագործելու անկարողությունը։ Հակամարտություններն ու առճակատումները տեղի են ունենում երկրագնդի տարբեր մասերում՝ և հատկապես մահմեդական երկրներում։ Դա սպառնալիք է հանդիսանում  մարդու զարգացման ու միջազգային անվտանգության համար»։

04.11.2013 14:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*