Հայերեն

Ղարաբաղում դժգոհ են, բայց դեռ չեն բողոքում

30.07.2012 | 09:59

1375163927_er-arasՄեկ ամիս առաջ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը հաջորդեց գնաճը մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շուկայում․ նկատելիորեն թանկացավ հացը, աղը, մակարոնեղենը, խմիչքը եւ այլն:

Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե արձանագրված գնաճը հիմնավորված է․ – «Կարող են որոշակի թանկացումներ լինել այն շուկաներում, որտեղ գնագոյացման մեջ էական են էլեկտրականության և գազի կոմպոնենտները»:

Օրեր առաջ ԼՂ վարչապետը հայտարարեց, որ հունվարից կբարձրանա երթուղայինների ուղեվարձը՝ այժմ գործող 70 դրամի փոխարեն կսահմանվի 100 դրամ:

«Անխուսափելի է տրանսպորտի թանկացումը: Բայց, քանի որ թոշակների, աշխատավարձերի բարձրացումը նախատեսել ենք հունվարի 1-ից, մենք որոշել ենք դեռ մինչև հունվարի 1-ը ֆինանսավորել նրանց դեֆիցիտը մինչև աշխատավարձերի, թոշակների լուրջ բարձրացումը մենք կարողանանք ապահովել: Մեզ մոտ տրանսպորտային ընկերությունները աշխատում են վնասով: Նույն պրոբլեմը ունենք գյուղեր – Ստեփանակերտ երթուղիներում», – ասել էր Արա Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ստեփանակերտցիներն իրենց հուսահատությունն էին բարձրաձայնում:

«250 գրամանոց հացը 130 դրամ է դարձել: Որովհետև այստեղ էլ չկա ընդդիմություն: Ամենահարուստը, ամենալավ ապրողները պիտի ղարաբաղցիների լինեն՝ այսքան հիմնադրամներ, ամբողջ աշխարհից հայերը փող են տալիս․․․», – ասաց միջին տարիքի մի տղամարդ:

«Իրենց համար շենքեր են կառուցում, դրա համա՞ր են թանկացնում, սուպերմարկետներ են բացում, դրա համա՞ր են թանկացնում», – վրդովված ասաց մի կին՝ հավելելով․ – «Ժողովուրդը քնած է, թող արթանա»:

 

Azatutyun.am

 

30.07.2012 09:59

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*