Հայերեն

Ղարաբաղում ոչ թե մեկ, այլ 5 զինվոր է մահացել (Տեսանյութ)

23.01.2015 | 13:09

10937619_1527902994136565_1345938325_n

Նախագահական նստավայրի դիմաց բանակում սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, քիչ առաջ հայտնեց, որ երեկ Ղարաբաղում ոչ թե մեկ, այլ 5 զինվոր է մահացել: Նա վստահեցրեց, որ իր այդ տեղեկությունները հավաստի են եւ այդ մասին իրեն պատմել է հարեւանը, որը աշխատում է Ղարաբաղի զորամասերից մեկում:

 

 

Ասաց, թե իշխանությունները չեն ուզում զոհերի մասին միանգամից տեղեկություն հայտնել, որովհետեւ չեն ուզում քանակ ցույց տալ. «Մեկ մեկ են հանում, ծածկադմփոց անում ու գործերը փակում»: Իրինա Ղազարյանի խոսքով՝ իր հարեւանին, որը Ղարաբաղում զոհված զինվորների մասին տեղեկություն է տրամադրել եւ այս օրերին Գյումրիում է, երեկ զորամասից զինվորների մահվան դեպքով հետ են կանչել զորամաս:

 

 

Զինվորների մայրերը հանդիպում են պահանջում Սերժ Սարգսյանի հետ: Զոհվածներից մեկի մոր խոսքով՝ վերջին անգամ երբ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ (լուսանկարն այդ հանդիպումից է.-խմբ), ներկայացրել իրենց որդիների գործերի քննության արդյունքները, վարչապետն իրենց ուղարկել է գլխավոր հրամանատարի՝ Սերժ Սարգսյանի մոտ. «Ասել է՝ նստեք նախագահի առջեւ եւ մեկառմեկ պատմեք, միայն ինքը կարող է լուծում տալ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

23.01.2015 13:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*