ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո, լրագրողներին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը կիսում է այդ առնչութամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտահայտած «լուրջ մտահոգությունները» և կողմերին հիշեցնում «հրադադարի համաձայնագիրը լիարժեք կերպով հարգելու և պահպանելու» անհրաժեշտությունը:
«Գլխավոր քարտուղարը նաև բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման, ինչպես նաև պահպանել հակամարտության խաղաղ լուծման որոնման պարտավորությունները»,- ասել է Հակը:
“KarabakhİNFO.com”