Հայերեն

Մահմուդ Մամեդկուլիև. «Ադրբեջանը մինչև հիմա չի տեսել ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Եվրամիության պարզ դիրքորոշումը»

28.09.2012 | 15:06

1348826790_xin-xarici-isler-nazir25.05.2010Մահմուդ Մամեդկուլիև. «Ադրբեջանը մինչև հիմա չի տեսել ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Եվրամիության պարզ դիրքորոշումը»

Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Եվրոպական Միության նման դիրքորոշումը, ինչպիսին նա արտահայտում է մյուս հակամարտությունների նկատմամբ՝ հանդիսանում է Բրյուսելի հետ Բաքվի համագործակցությանն արգելակող հիմնական խոչընդոտը։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևը հայտարարել է՝ Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև կամուրջների ստեղծման կապակցությամբ միջազգային խորհրդաժողովում։ «Մենք համաձայնության ենք եկել երեսուն կետերի կապակցությամբ (զուգորդական համաձայնագրի), սակայն ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ կա հատուկ կետ։ Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, բայց ցավոք՝ Եվրամիությունը մինչև հիմա լռում է։ Ընդհանուր առմամբ մենք մինչև հիմա ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Եվրամիության պարզ դիրքորոշումը չենք նկատել»,- նշել է նա։ Փոխնախարարի խոսքերով՝ մյուս նման հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը բացահայտորեն դատապարտում է օտար տարածքների օկուպացիայի փաստը՝ ճանաչելով երկրների տարածքային ամբողջականությունը։ «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էլ Եվրոպական Միությունում ասում են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաև ցանկացած որոշմանը, որին կգան հակամարտության կողմերը։ Սակայն դա չի կարող մեզ ձեռք տալ։ Ես համարում եմ, որ դա բավարար չէ»:

 

Karabakhinfo.com 28 Սեպտեմբեր 2012

 

28.09.2012 15:06

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*