Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետքարտուղար, բարոնուհի Ջոյս Էնելեյը հայտարարել է, որ նրա երկիրը չի ճանաչում ինքնահռչակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Կիլկլունիի հարցը կապված է եղել Ադրբեջանի օկուպացված տարածքներում պատանդ վերցված Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հետագա ճակատագրի հետ, որոնք ցանկացել են այցելել հարազատների գերեզմանները:
Բարանուհի Էնելեյը նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ճանաչում վերոհիշյալ անձանց հանդեպ դատավարության անցկացման իրավական հիմքերը:
Փոխնախարարը հայտարարել է, որ երկու պատանդների հետագա ճակատագրի հետ կապված հարցը բարձրացվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետքարտուղարը ունի փոխնախարարի կարգավիճակ՝ ըստ որի նա հադիսանում է կաբինետի անդամ:
“KarabakhİNFO.com”